Դեկտեմբերի 32
«Դեկտեմբերի 32» (ռուս.՝ «32 декабря»), անիմացիոն ֆիլմ, երիտասարդ զույգի ընտանեկան հարաբերությունների մասին մյուզիքլ, որը էկրաններին ցուցադրվել է 1988 թվականին[1]։ Իրադարձություններն ուղեկցվում են Պավել Սմեյանի, Լյուբով Պրիվինայի երգերի ներքո և «Դոբրի մոլոդցի» անսամբլի գործիքավորմամբ[2]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | մյուզիքլ |
Ռեժիսոր | Վլադիմիր Սամսոնով |
Հնչյունավորում | Պավել Սմեյան |
Օպերատոր | Էրնստ Ալեքսանդրի Գաման |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Էկրան |
Տևողություն | 16,13 վայրկյան |
Թվական | 1988 |
Սյուժե խմբագրել
Ամանօրյա մյուզիքլ այն մասին, թե ինչ պատահեց Ձմեռ պապի հետ Նոր տարվա ճանապարհին։ Ձմեռ պապը Նոր տարվա համար տանում է «կյանքի գնացքը», բայց գնացքի ճանապարհը փակում է գլխահակ ձին։ Պարզվում է, որ իր խանդոտ ամուսնու հետ վեճից հետո, գեղեցիկ կինը վերածվել է ձիու, որը ըստ ճապոնական օրացույցի ծնվել էր այդ կենդանու տարում։ Իսկ ամուսնու ծնված տարին դատապարտված է տանելու կապիկի դերը։ Ձմեռ պապը շատ ջանքեր գործադրեց, որպեսզի հաշտեցնի ամուսիններին, որից հետո գնացքը կրկին շարունակեց իր ճանապարհը՝ դիմավորելու Նոր տարին։
Հեղինակներ խմբագրել
Ռեժիսոր և սցենարի հեղինակ | Վլադիմիր Սամսոնով |
Բեմադրող նկարիչ | Եվգենի Շեշենին |
Կոմպոզիտոր | Անատոլի Կիսելյով |
Երգերի տեքստի հեղինակ | Լեոնիդ Դերբենյով |
Ոկալ կատարողներ | Պավել Սմեյան և Լյուբով Պրիվինա, «Դոբրի մոլոդցի» անսամբլի գործիքային խումբը |
Օպերատոր | Էռնստ Գաման |
Ձայնային օպերատոր | Նելլի Կուդրինա |
Ռեժիսորի ասիստենտներ | Զ. Կրեդուշինսկայա, Ա. Գրիշանովա |
Նկարչի ասիստենտներ | Ա. Ցիբին |
Լուսային նկարիչ | Լ. Յանելիս |
Նկարիչ-մուլտիպլիկատոր | Լ. Կոլոկով, Ն. Բեզելցևա, Ա. Սվիսլոցկի, Ե. Դելյուսին, Դ. Նաումով, Յու. Անդրեև, Ի. Գունդիրևա, Ա. Յուրկովսկայա, Մ. Զայցև, Վ. Բարբե |
Մոնտաժող | Լ. Ռուբան |
Խմբագիր | Ալիսա ֆեոդորիդի |
Տնօրեն | Լ. Վարենցովա |
DVD հրատարակություն խմբագրել
Մուլտֆիլմը DVD տարբերակով հրապարակվել է «Անտառում եղևնի է ծնվել» մուլտֆիլմերի ժողովածուում («Էկրան» ստեղծագործական միության մուլտֆիլմերի ժողովածու)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Георгий Бородин. «Новогодняя анимация». Аниматор.ру.
- ↑ 32 декабря, СССР-1988 | Мультфильмы онлайн(չաշխատող հղում)