Դեբյուսիի լարային կվարտետ

Դեբյուսիի լարային կվարտետը գրվել է 1893 թվականին։ Կվարտետի հիմնական տոնայնությունը սոլ մինորն է։ Դեբյուսին կվարտետը գրել է Ֆրանսիայում այդ ժամանակ նոր ստեղծված "Երաժշտության ազգային կազմակերպության" համար (հիմնադիր՝ Քամիլ Սեն-Սանս)։ Կվարտետը առաջին անգամ կատարել է ջութակահար Օժեն Իզաիի ղեկավարած "Իզաի" կվարտետը։

Ստեղծագործության ստեղծման մեջ մեծ դեր է կատարել Սեզար Ֆրանկի երաժշտական ոճը։ Կվարտետի բոլոր չորս մասերը կապված են իրար հետ։ Կվարտետը իմպրեսիոնիզմի վառ նմուշներից է և լիովին համապատասխանում է իր ստեղծման ժամանակաշրջանի մտածելակերպի հետ։ Կվարտետի երկրորդ մասը լի է լարայինների պիցցիկատոներով։ Դրա հիմնական պատճառը հարվածային գործիքների հանդեպ ունեցած Դեբյուսիի մեծ սերն է։

Մասերը խմբագրել

Կվարտետը կազմված է չորս մասից՝

  1. Շարժուն և հստակ
  2. Բավականին աշխույժ և շատ ռիթմիկ
  3. Անդանտինո - Շատ արտահայտիչ
  4. Մոդերատո (չափավոր) - Քիչ-քիչ արագացում - Շատ շարժուն և զգացմունքով լի