Դարրեն Սթենլի Հեյզ (անգլ.՝ Darren Stanley Hayes, մայիսի 8, 1972(1972-05-08)[1], Բրիսբեն, Ավստրալիա[1]), ավստրալիացի երգիչ, բանաստեղծ և երգահան, «Savage Garden» դուետի նախկին մենակատար։ 2015 թվականին սկսել է սթենդ ափ-կոմիկի գործունեությունը և հեռացել երաժշտական արդյունաբերությունից։

Դարրեն Հեյզ
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Darren Stanley Hayes
Ծնվել էմայիսի 8, 1972(1972-05-08)[1] (51 տարեկան)
Բրիսբեն, Ավստրալիա[1]
Երկիր Ավստրալիա
Ժանրերփոփ և սինթիփոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգիչ, բանաստեղծ և կատակերգու
Երգչաձայնտենոր և լիրիկական տենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլColumbia Records
ԱնդամակցությունSavage Garden?
Կայքdarrenhayes.com
 Darren Hayes Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ընտանիքում երեք երեխաներից եղել է ամենակրտսերն ու տաղանդավորը։ 11 տարեկան հասակում Դարրենն սկսել է երգել երգչախմբում, տարվել է երաժշտությամբ, լսել է տեղական խմբերին։ Դպրոցում եղել է ջանասեր, ոչնչով չառանձնացող աշակերտ։ Զբաղվել է երաժշտությամբ և պարբերաբար մասնակցել դպրոցի թատերական բեմադրություններին։

Այնուհետև ընդունվել է մանկավարժական քոլեջ, որտեղ սովորել է երկու տարի և ընտրել երաժշտի կարիերան։ Ոմն Դենիել Ջոնս իր խմբի համար վոկալիստ էր փնտրում։ Դարրեն Հեյզը եղել է միակը, որ արձագանքել է այդ կոչին՝ չնայած իր՝ ոչ մի վոկալային փորձ չունենալուն։ «Երբ ես ծանոթացա Դենիելի հետ, ես կարծես վերադարձա տուն», - ավելի ուշ հիշել է Հեյզը։ Առաջին հանդիպումից նրանց միջև հաստատվել է լիակատար փոխըմբռնում, իսկ ժամանակի ընթացքում նրանք դարձել են ամենամտերիմ ընկերներ։

Այն բանից հետո, երբ «Savage Garden»-ը փլուզվել է, Դարրեն Հեյզն սկսել է անհատական գործունեությունը։ Առաջին ձայնասկավառակը՝ «Spin» (2002), պատրաստել էր Ուոլթեր Աֆանասիեֆի հովանավարության ներքո, որը գրել և պրոդյուսերավորել էր նյութի գերակշռող մասը։ «Insatiable» սինգլն արագընթաց կերպով գլխավորել է ավստրալիական չարթը և նշվել ամերիկյան «Тор 40»-ում։ Երկու տարի անց Դարրենը թողարկել է երկրորդ ալբոմը՝ «The Tension and the Spark» (2004): Բոլոր երգերը նա գրել և պրոդյուսերավորել է ինքնուրույն։

«Anders | Fahrenkrog» դուետի («Modern Talking» խմբի նախկին մենակատար Թոմաս Անդերս և «Nena» խմբի պրոդյուսեր Յորն Ուվե Ֆարենկրոգ Փիթերսեն) ալբոմի «No More Tears On The Dancefloor» երգը գրված է Դարրեն Հեյզի համահեղինակությամբ։

Անձնական կյանք խմբագրել

1994 թվականին Հեյզն ամուսնացել է դիմահարդար Քոլբի Թեյլորի հետ, որին սիրահարված էր մանկուց[2]։ Նրանք բաժանվել են 1998 թվականին և պաշտոնապես ամուսնալուծվել 2000 թվականին[2]։ «Savage Garden» խմբի երկրորդ ալբոմի՝ «Affirmation»-ի երգերի մեծ մասը նվիրված է նրանց բաժանմանը[2]։

2000-ական թվականների սկզբին Հեյզը՝ որպես գեյ, սկսել է քամինգ աութ կատարել իր մտերիմների և գործընկերների մոտ[2]։ 2005 թվականի հուլիսի 23-ին կայացել է Հեյզի և նրա բոյֆրենդի՝ նկարիչ Ռիչարդ Կալենի ամուսնության մասնավոր արարողությունը։ Ամուսնու հետ երգիչը ծանոթացել է ամուսնությունից մեկ տարի առաջ։ 2006 թվականի հունիսի 19-ին նրանք պաշտոնապես մտել են քաղաքացիական ամուսնության մեջ[3]։ Կալիֆոռնիայում զույգերի նույնասեռ ամուսնությունների թույլտվության մասին օրենքի ընդունումից հետո՝ 2013 թվականի հուլիսի 15-ին, նրանք օրինականացրել են իրենց հարաբերությունները[3]։

Սկավառակագրություն խմբագրել

  1. Spin (2002) #35 ԱՄՆ, #2 Մեծ Բրիտանիա, #3 Ավստրալիա
  2. The Tension and the Spark (2004) #13 Մեծ Բրիտանիա, #8 Ավստրալիա
  3. This Delicate Thing We’ve Made (2007)
  4. We Are Smug (2009) (զուգերգ Ռոբերտ Քոնլիի հետ)
  5. Secret Codes And Battleships (2011)

Սինգլներ խմբագրել

Spin ալբոմից՝

The Tension And The Spark ալբոմից՝

Truly Madly Completely: The Best Of Savage Garden (Savage Garden ալբոմ) թողարկումից՝

This Delicate Thing We’ve Made ալբոմից՝

  • On The Verge of Something Wonderful (2007)
  • Who Would Have Thought (2007)
  • Me Myself and (i) (2007)
  • Casey (2008)

Secret Codes And Battleships ալբոմից՝

  • Talk Talk Talk (2011)
  • Black Out The Sun (2011) — single for the UK & World (minus Australia)
  • Bloodstained Heart (2011) — single for Australia
  • Stupid Mistake (2012)

DVD խմբագրել

  • Too Close For Comfort Tour Film (2006)
  • A Big Night In With Darren Hayes (2006)
  • The Time Machine Tour (2008)
  • This Delicate Film We’ve Made (2008)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Hayes Darren Stanley // The International Who's Who in Popular Music 2002Routledge, 2002. — 656 p. — ISBN 978-1-85743-161-2
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Darren Hayes». 2012 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  3. 3,0 3,1 «Bio | Darren Hayes» (անգլերեն). darrenhayes.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարրեն Հեյզ» հոդվածին։