Դարչնաթթու
քիմիական միացություն
Դարչնաթթու, օրգանական չհագեցած, միահիմն թթու։ Հանդես է գալիս ցիս- և տրանսիզոմեր ձևերով։ Տրանսիզոմերը կայուն, սառը ջրում քիչ լուծվող, անգույն կամ դեղնավուն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 133°С, եռմանը՝ 300°С։ Ուլտրամանուշա–կագույն ճառագայթների ազդեցությամբ անցնում է ցիս- ձևի, որն անկայուն է և գոյություն ունի հեշտությամբ իրար փոխարկվող երեք պոլիմորֆ ձևևրով՝ ալոդարչնաթթու(հալման ջերմաստիճանը՝ 68°С) և երկու իզոդարչնաթթու(հալման ջերմաստիճանը համապատասխանաբար՝ 58°С և 42°С)։ Դարչնաթթուն պարունակվում է եթերային յուղերում և խեժերում, պերուական և տոլուական բալասաններում։ Սինթետիկ եղանակով ստանում են, օրինակ, Պերկինի ռեակցիայով։ Դարչնաթթուն և նրա էսթերները կիրառվում են օծանելիքի արտադրության և դեղագործության մեջ։
Դարչնաթթու | |
---|---|
Քիմիական բանաձև | C₉H₈O₂ |
Մոլային զանգված | 2,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,2475 գ/սմ³ գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 134 °C և 135 °C[2] °C |
Եռման ջերմաստիճան | 300 °C °C |
Այրման ջերմաստիճան | 160 °C |
Քիմիական հատկություններ | |
pKa | 4,44[3] |
Դասակարգում | |
CAS համար | 140-10-3 |
PubChem | 444539 |
EINECS համար | 205-398-1 |
SMILES | C1=CC=C(C=C1)C=CC(=O)O |
ЕС | 205-398-1 |
ChEBI | 392447 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 CINNAMIC ACID
- ↑ 2,0 2,1 Bradley J., Williams A. J., Andrew S.I.D. Lang Jean-Claude Bradley Open Melting Point Dataset // Figshare — 2014. — doi:10.6084/M9.FIGSHARE.1031637.V2
- ↑ Weast R. C. CRC Handbook of Chemistry and Physics (1st student edition) / R. C. Weast — 1 — CRC Press, 1988. — ISBN 978-0-8493-0740-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարչնաթթու» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 317)։ |