Դարկո Մալետիչ
Դարկո Մալետիչ (բոս․՝ Darco Maletić, հոկտեմբերի 20, 1980[1][2][3], Բանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Խաղացել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականում։
Քաղաքացիությունը | Բոսնիա և Հերցեգովինա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 20, 1980[1][2][3] (43 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա խմբագրել
Ակումբային խմբագրել
Դարկո Մալետիչն իր ծննդավայր Բանյա Լուկայի «Բորաց» ակումբի սան է, մեծահասակների թիմում իր կարիերան սկսել է նույն ակումբում։ «Բորացի» մեծահասակների թիմում անցկացնելով մեկ մրցաշրջան՝ Դարկոն մեկնել է խաղալու արտերկրում։ 2001 թվականին նա խաղացել է Վիեննայի «Ռապիդում», ապա շուրջ երկու տարի անցկացրել է սլովենական «Պուբլիկում» ակումբում[4]։
2004 թվականին Մալետիչը խաղացել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», առաջնությունում 2 խաղ է անցկացրել հիմնական թիմի կազմում և 14 խաղ՝ փոխարինողների կազմում։ 2005 թվականին վարձավճարով տրվել է Յարոսլավլի «Շիննիկում», որտեղ նույնպես չի կարողացել ամրապնդվել առաջին թիմում (8 խաղ հիմնական կազմում, 11՝ փոխարինողների)։ Դրանից հետո նա կարճ ժամանակ խաղացել է Ռումինիայում՝ «Վասլույ» թիմի կազմում[4]։
2006-2009 թվականներին Դարկոն խաղացել է Բելգրադի «Պարտիզանում», որում պարբերաբար դուրս է եկել խաղադաշտ և որոշակի հաջողությունների հասնել (44 խաղ, 2 գոլ, 2007 թվականին՝ Սերբիայի չեմպիոն և գավաթակիր)։ 2009-2010 թվականներին 10 խաղ է անցկացրել գերմանական «Կոբլենց» ակումբում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Կարճ ժամանակով վերադարձել է «Բորաց», որտեղ անցկացրել է 21 խաղ և դարձել 6 գոլի հեղինակ։ 2011 թվականի հուլիսին նա միացել է ղազախական «Ակտոբեին»։ 2012 թվականի ամռանը Դարկոն դարձել է Պավլոդարի «Իրտիշի» խաղացող[5]։ Իսկ ձմռանը նա վերադարձել է հարազատ «Բորաց» ակումբ[6]։
2013 թվականի օգոստոսին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է բոսնիական «Վելեժ» ակումբ, որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան։ 2016 թվականին կրկին վերադարձել է «Բորաց», որտեղ էլ 2017 հունվարի 1-ին ավարտել է ֆուտբոկիստի կարիերան[4]։
Ազգային հավաքականում խմբագրել
2007-2012 թվականներին Մալետիչը խաղացել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականում՝ անցկացնելով 18 խաղ և դառնալով 1 գոլի հեղինակ[4]։
Նվաճումներ խմբագրել
- Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն (1)՝ 2010/11
- Սերբիայի չեմպիոն (1)՝ 2007/08
- Սերբիայի գավաթակիր (1)՝ 2007/08
- Ղազախստանի գավաթի եզրափակչի մասնակից (1)՝ 2012
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Darko Maletic - Player profile». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Дарко Малетич подписал контракт с «Иртышом»
- ↑ Малетич вернулся на родину
Արտաքին հղումներ խմբագրել
- Պրոֆիլը footballdatabase.eu-ում(անգլ.)
- Պրոֆիլը weltfussball.de-ում(գերմ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը UEFA.com կայքում
- Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարկո Մալետիչ» հոդվածին։ |