Դարկո Դունիչ
Դարկո Դունիչ (սերբ.՝ Дарко Дуњић / Darko Dunjić; փետրվարի 8, 1981[1], Կրալևո, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, պաշտպան։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Սերբիա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 8, 1981[1] (43 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կրալևո, ՀՍՖՀ | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 183 | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 76 | ||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն խմբագրել
Ակումբային կարիերա խմբագրել
Խաղալ սկսել է հայրենի քաղաքի «Սլոգա» թիմում։ Այնուհետև տեղափոխվել է սերբիական հայտնի «Ցրվենա Զվեզդա» ակումբ։ 2001 թվականին տեղափոխվել է «Սպարտակ» (Սուբոտիցա), որտեղ անցկացրել է երկու տարի և մեկնել է «Բանատ»։ 2005 թվականին տեղափոխվել է ուկրաինական «Կրիվբասս» ակումբ։ 2007 թվականին տեղափոխվել է Լուգանսկի «Զարյա» ակումբ, որտեղ դարձել է թիմի առաջնորդներից մեկը, բայց մրցաշրջանի ավարտից հետո հանվել է տրանսֆերի[2]։ Նրա ծառայություններով հետաքրքրված էին «Լիվերնո»-ն և «ՆԱԿ Բրեդա»-ն, բայց նրան 150 հազար եվրոյի դիմաց գնեց «Բաստիա» ակումբը, որի հետ էլ Դարկոն կնքեց երեք տարվա պայմանագիր։
Կարիերան հավաքականում խմբագրել
Սերբիայի հավաքականում ոչ մի անգամ չի խաղացել, փոխարենը հանդես է եկել Հարավսլավիայի պատանեկական և երիտասարդական հավաքականներում։
Անձնական կյանք խմբագրել
Դունիչը ամուսնացել է 2007 թվականի հուլիսի 1-ին Սերբիայում[3]։ Իր ապագա կնոջ հետ ծանոթացել է ամուսնանալուց հինգ տարի առաջ իր լավագույն ընկերոջ միջոցով։ Այդ ժամանակ նա դեռ հանդես էր գալիս «Ցրվենա Զվեզդա» ակումբում, իսկ նրա կինը սովորում էր Բելգրադի մանկավարժական համալսարանում։ 2,5 տարի անց հեռացել է Ուկրաինա, բայց այդ ընդհանրապես չի ազդել նրանց հարաբերությունների վրա։ Նա միշտ մոտ է գտնվել Կրիվոյ Ռոգին, հաճախ մեկնել է Սերբիա։ Նրանց հարսանիքին ներկա է գտնվել Միրկո Բունևչևիչը և այդ ժամանակների «Զարյա»-յի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Կոսևիչը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Революционеры
- ↑ Дунич: «Думаю, что Луганск супруге понравится»