Դարեն Լինն Բոուսման
Դարեն Լինն Բոուսման (հունվարի 11, 1979[1], Overland Park, Ջոնսոն շրջան, Կանզաս, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր[2]։
Դարեն Լինն Բոուսման | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 11, 1979[1] (45 տարեկան) |
Ծննդավայր՝ | Overland Park, Ջոնսոն շրջան, Կանզաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | սցենարիստ, կինոռեժիսոր, գրող և կինոպրոդյուսեր |
IMDb։ | ID 1135423 |
darrenlynnbousman.com |
Կենսագրություն խմբագրել
Դարեն Լինն Բոուսմանը ծնվել է 1979 թվականի հունվարի 11-ին Կանզասում։ Նրա ծնողներն էին Նենսին և Լինն Բոուսմանը։
2008 թվականի հոկտեմբերի 4-ին նշանվել է Լորա Բոուսմանի հետ, իսկ 2010 թվականի հունվարի 2-ին նրանք ամուսնացել են[3]։ Առավել հայտնի է որպես «Սղոց 2», «Սղոց 3», «Սղոց 4», «Սղոց․ Պարույր» ֆիլմերի ռեժիսոր։
Ֆիլմագրություն խմբագրել
- 2000 - «Թիթեռի երազանքները» (ռեժիսոր, սցենարիստ)
- 2001 - «Նույնականության կորուստ» (ռեժիսոր, սցենարիստ)
- 2005 - «Սղոց 2» (ռեժիսոր, սցենարիստ)
- 2006 - «Սղոց 3» (ռեժիսոր)
- 2006 - «Ռիպո․ Գենետիկական օպերա (կարճամետրաժ ֆիլմ)» (ռեժիսոր)
- 2007 - «Սղոց 4» (ռեժիսոր)
- 2008 - «Ռիպո․ Գենետիկական օպերա» (ռեժիսոր, պրոդյուսեր)
- 2008 - «Վախն ինչպես կա» (ռեժիսոր)
- 2010 - «Մայրության օր» (ռեժիսոր)
- 2011 - «11-11-11» (ռեժիսոր, սցենարիստ)
- 2011 - «90» (ռեժիսոր)
- 2012 - «Սատանայական պարահանդես» (ռեժիսոր, պրոդյուսեր)
- 2012 - «Հոպոպներ» (ռեժիսոր, պրոդյուսեր)
- 2013 - «Էմիլի Օտեմ․ Պայքարիր, ինչպես աղջիկը» (ռեժիսոր, սցենարիստ)
- 2014 - «Սատանայական պարահանդես 2» (ռեժիսոր)
- 2014 - «Անգելուս» (ռեժիսոր, սցենարիստ)
- 2014 - «Սրբապղծություն» (ռեժիսոր)
- 2015 - «Հրեշների քաղաք» (ռեժիսոր)
- 2016 - «Աբատուար․ Վախի լաբիրինթոս» (ռեժիսոր)
- 2018 - «Սուրբ Ագատա» (ռեժիսոր)
- 2020 - «Սղոց․ Պարույր» (ռեժիսոր)[4]
- 2020 - «Սպանիր ինձ» (ռեժիսոր)[5]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #137947143 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Darren Lynn Bousman - Biography». The New York Times.
- ↑ «Facts about Darren Lynn Bousman». Evi.com.
- ↑ Сценарий «Пилы 9» написал комик Крис Рок
- ↑ «Saban Picks Up Darren Bousman's 'Death of Me' With Plans to Release the Film in 2020» (ռուսերեն). Твиттер. 22 августа 2019 года. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարեն Լինն Բոուսման» հոդվածին։ |