Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավո (այլ կիրառումներ)

Դավո, գյուղ Այրարատ աշխարհի Բագրևանդ գավառում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում[1]։ Գտնվում էր Շառիան գետի ձախ ափին, Ս. Գևորգ եկեղեցու դիմաց։

Գյուղ
Դավո
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԱլաշկերտի գավառակ
Այլ անվանումներԴավոյի գեղ, Տավու
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունդավոյեցի
Ժամային գոտիUTC+3
Դավո (Աշխարհ)##
Դավո (Աշխարհ)

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղն ուներ փարթամ արտովայրեր և բերրի ընդարձակ դաշտեր։

Պատմություն խմբագրել

Տեղի հայերը 1854-1856 թվականներին ամբողջությամբ գաղթել են Արևելյան Հայաստան, իսկ գյուղում բնակվել են քրդեր։

Բնակչություն խմբագրել

Հայաբնակ է եղել մինչև XIX դարի 70-ական թվականները։ 1850-1851 թվականներին գյուղն ուներ 150 տուն` մոտ 1000 բնակչով։ XX դարի սկզբին բնակվում էր 40 տուն անասնապահ քրդեր։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն և արհեստներն էին։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Դավոն ուներ հին եկեղեցի, մատուռ և տապանաքարեր ունեցող մեծ գերեզմանոց։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործել էր վարժարան։

Գրչություն խմբագրել

Միջին դարերում Դավոյում ընդօրինակվել են ձեռագրեր[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 45

Աղբյուրներ խմբագրել