Դավիթ Սիրավյան
հայ նկարիչ
Դավիթ Հենրիկի Սիրավյան (հուլիսի 31, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Դավիթ Սիրավյան | |
---|---|
Ի ծնե | Դավիթ Հենրիկի Սիրավյան |
Ծնվել է | հուլիսի 31, 1969 (54 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հայր | Հենրիկ Սիրավյան |
ՀՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի որդին է, նկարիչներ Գագիկ և Նունե Սիրավյանների եղբայրը։
Կենսագրություն խմբագրել
1988 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժինը, 1994 թվականին՝ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժինը։ 1996 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Դավիթ Սիրավյանի աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ի, Ավստրիայի, Նորվեգիայի, Հայաստանի մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ խմբագրել
Մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում։
Արտաքին հղումներ խմբագրել
- Դավիթ Սիրավյանի կայքը Արխիվացված 2016-03-04 Wayback Machine