Դավիդ Լոպես (ֆուտբոլիստ, 1989)

իսպանացի ֆուտբոլիստ

Դավիդ Լոպես Սիլվա (իսպ․՝ David López Silva, հոկտեմբերի 9, 1989(1989-10-09)[1][2], Բարսելոնա), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս իսպանական «Էսպանյոլ»-ի կազմում։

Դավիդ Լոպես
իսպ․՝ David López Silva
Լոպեսը 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դավիդ Լոպես Սիլվա
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 9, 1989(1989-10-09)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Բարսելոնա, Իսպանիա
Հասակ 185 սմ
Քաշ 83 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Էսպանյոլ
Համար 15
Պատանեկան կարիերա
2007-2008 Իսպանիա Էսպանյոլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2011 Իսպանիա Էսպանյոլ B 56 (2)
2009-2010   Իսպանիա Տեռասա 31 (2)
2010-2014 Իսպանիա Էսպանյոլ 37 (2)
2011-2012   Իսպանիա Լեգանես 30 (4)
2012-2013   Իսպանիա Ուեսկա 38 (3)
2014-2016 Իտալիա Նապոլի 57 (2)
2016-ներկա Իսպանիա Էսպանյոլ 73 (4)
Ազգային հավաքական
2013 Կատալոնիա Կատալոնիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 20, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 30, 2013

Ակումբային կարիերա խմբագրել

«Էսպանյոլ» խմբագրել

Լոպեսը ծնվել է Բարսելոնայում։ Նա «Էսպանյոլ» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան է։ Թիմի երիտասարդական կազմում իր դեբյուտը նշել է 2008-09 մրցաշրջանի ընթացքում։ 2009 թվականին նա վարձավճարով տեղափոխվել է «Տեռասա»։

Լոպեսը վերադարձել է «Էսպանյոլ» 2010 թվականի հունիսին։ Լա Լիգայի շրջանակներում նա իր դեբյուտը նշել է սեպտեմբերի 26-ին՝ փոխարինման դուրս գալով «Օսասունա»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-0 հաշվով՝ կատալոնական թիմի հաղթանակով։

2011 թվականի օգոստոսի 11-ին Լոպեսը վարձավճարով տեղափոխվել է «Լեգանես»։ Մեկ տարի անց նա միացել է Սեգունդա Դիվիզիոնում հանդես եկող «Ուեսկա»-ին։

2013 թվականի հունիսի 16-ին Դավիդը վերադարձել է «Էսպանյոլ»։ Թիմի կազմում նա իր առաջին գոլը խփել է օգոստոսի 24-ին՝ «Վալենսիա»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով։

«Նապոլի» խմբագրել

2014 թվականի օգոստոսի 31-ին Դավիդ Լոպեսը տեղափոխվել է իտալական «Նապոլի»[3]։ Նա թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

Սերիա A-ի շրջանակներում Լոպեսն իր դեբյուտը նշել է սեպտեմբերի 21-ին՝ «Ուդինեզե»-ի դեմ խաղում[4]։ Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Իտալական թիմի կազմում ֆուտբոլիստն իր առաջին գոլը խփել է 2015 թվականի մայիսի 7-ին՝ Եվրոպայի Լիգայի շրջանակներում կայացած «Դնիպրո ՖԱ»-ի դեմ խաղում[5]։

Վերադարձ «Էսպանյոլ» խմբագրել

2016 թվականի օգոստոսի 26-ին Դավիդ լոպեսը 4 տարվա պայմանագիր է կնքել «Էսպանյոլ»-ի հետ[6]։ Վերադարձից հետո իր առաջին գոլը իսպանացի ֆուտբոլիստը խփել է դեկտեմբերի 18-ին՝ «Բարսելոնա»-ի դեմ խաղում[7]։ Հանդիպումն ավարտվել է 1-4 հաշվով՝ կապտանռնագույնների հաղթանակով։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Իտալիայի սուպերգավաթակիր - 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. David Lopez moves to Napoli Արխիվացված 2019-02-12 Wayback Machine; S.S.C. Napoli, 31 August 2014
  4. Udinese 1–0 Napoli; BBC Sport, 21 September 2014
  5. Dnipro deny dominant Napoli; UEFA, 7 May 2015
  6. «David López, welcome home!». RCD Espanyol. 2016 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  7. «David López: "El gol marcado, un golpe de fe"» [David López: “The goal I scored, a strike of faith”] (Spanish). Mundo Deportivo. 2016 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Լոպես (ֆուտբոլիստ, 1989)» հոդվածին։