Դավթի սաղմոսներ

1579 թվականին հրապարակված սաղմոսների գրքի լեհերեն թարգմանություն, պարաֆրազ, որի հեղինակն է Յան Կոչանովսկին

Դավիթի սաղմոսներ (բնօրինակ լեհ.՝ Psałterz Dawidów)[1] կամ Դավթի սաղմոսարանը Յան Կոխանովսկու թարգմանությամբ (լեհ.՝ Psałterz Dawidowy przekładania Jana Kochanowskiego), Աստվածաշնչի Հին կտակարանի կանոնիկ գրքերից մեկի` սաղմոսների գրքի լեհերեն պարաֆրազ, բանաստեղծական թարգմանություն, որի հեղինակն է Յան Կոխանովսկին՝ լեհական վերածննդի ամենահայտնի լեհալեզու բանաստեղծը։ Այն տպագրվել է 1579 թվականին Կրակովի Լազար տպագրատանը[2][3]։

Դավթի սաղմոսներ
Դավիթի սաղմոսարանի տիտղոսաթերթ
ՀեղինակՅան Կոխանովսկի
Տեսակգրական ստեղծագործություն, սաղմոսարան և հրատարակություն
Բնօրինակ լեզուլեհերեն
Երկիր Լեհաստան
ՀրատարակիչQ11695154?
Հրատարակված էJana Kochanowskiego dzieła polskie?
Հրատարակման տարեթիվ1579
 Books by Jan Kochanowski Վիքիպահեստում

Կոխանովսկին, ինչպես և Արևմտյան Եվրոպայի ժամանակակիցները, որպես իր թարգմանության հիմք օգտագործել է Սաղմոսների գրքի լատիներեն թարգմանությունը։ Հին դասականներին լավ տիրապետելով` նա բնագրի աստվածաշնչյան ոգին համադրել է հույն և լատինական հեղինակների գրական նվաճումների հետ։

Ճանաչում խմբագրել

Կոխանովսկու «Դավիթի սաղմոսը» ճանաչում է ստացել ինչպես Յագելոնյան ռեֆորմացիայի բողոքականների, այնպես էլ կաթոլիկների կողմից Լեհաստանում, ինչպես նաև արձագանք գտել արտերկրում, հատկապես մոլդովացի մետրոպոլիտ Դոսոֆտեյի աշխատություններում[4]։ Կոխանովսկու Սաղմոսների որոշ թարգմանություններ դեռ օգտագործվում են լեհական կաթոլիկ պատարագներում։

Միայն 18-րդ դարի կեսերին այն ունեցել է առնվազն 25 հրատարակություններ և երաժշտության համադրություն՝ դառնալով լեհական եկեղեցական պատարագների և բանահյուսության մնայուն տարր։ Այն նաև դարձել է միջազգային ասպարեզում նրա առավել ազդեցիկ գործերից մեկը։ Ռուսերեն թարգմանել է Սիմեոն Պոլոցկին։ Թարգմանվել է բազմաթիվ լեզուներով` ի թիվս այլ լեզուների, ռումիներեն, գերմաներեն, լիտվերեն, չեխերեն և սլովակերեն[5]: 188:

  Կոխանովսկու սաղմոսն արեց լեհերենի համար այն, ինչ արեց Լյութերի Աստվածաշունչը գերմաներենի համար[6]: 259:
- Նորման Դեյվիս
 

Հրատարակություն խմբագրել

 
«Մեղեդիներ Լեհական սաղմոսագրքի համար» տիտղոսաթերթ[7]

«Դավիթի սաղմոսը» Կոխանովսկու բանաստեղծությունների առաջին հրատարակված ժողովածուն է, որը տպագրվել է 1579 թվականին[8]: 63Կրակովի Լազար տպարանում[2]։ Ստեղծագործությունը տպագրվել է բանաստեղծի կյանքի Չարնոլյասում (Զվոլեն պովյատ, Մազովյան վոյեվոդություն) ապրած շրջանում։ Չնայած այն լույս է տեսել 1579 թվականին, Կոխանովսկին դրա վրա աշխատել է Յագելոնյան լեհ թագավոր Սիգիզմունդ I Ծերի պալատում։

Սաղմոսարանի հրատարակումից արդեն մեկ տարի անց, 1580 թվականին նրա երաժշտությունը հրատարակել է լեհ կոմպոզիտոր Միկոլա Գոմուլկան[9]՝ «Մեղեդիներ Լեհական սաղմոսերգրքի համար» (Melodie na psałterz polski) վերնագրով ժողովածուում[10], որը դարձել է 16-րդ դարի լեհական բազմաձայնության հուշարձան։ Մասնավորապես, այն ներառում է 150 կարճ քառաձայն սաղմոս՝ Յան Կոխանովսկու բանաստեղծությունների հիման վրա[7]։

Ոճ և լեզու խմբագրել

Յան Կոխանովսկին նախապես աստվածաշնչյան և բանասիրական խոր ուսումնասիրություններ է կատարել։ Դժվար է որոշել այն տեքստը, որը հիմք է ծառայել բանաստեղծական թարգմանության համար. հակառակ տարածված կարծիքի, դա լատիներեն վուլգատա չէ, որից Կոխանովսկին վերցրել էր միայն սաղմոսների նախերգանքները[10]։ Հին լեհական գրականության պատմաբանները կարծում են, որ «Սաղմոսը» բանաստեղծական կառուցվածքի առումով շատ տարբեր է բանաստեղծի ստեղծագործություններից[11]։ Կան նաև կարծիքներ, որ Կոխանովսկու ստեղծագործական ուժերի ամենամեծ փորձությունն է եղել` դառնալով համաշխարհային մասշտաբի գործ[12] ։

«Սաղմոս»-ը Հին Կտակարանի Սաղմոսների գրքի ճշգրիտ թարգմանությունը չէ, այլ բանաստեղծական վերապատմություն՝ հարմարեցված լեհական սովորույթներին և պայմաններին։ Կոխանովսկին օգտագործել է զանազան ժամանակակից թարգմանություններ և բնագրի վերերգեր, և հատկապես ոգեշնչվել է Ջորջ Բյուքենանի Սաղմոսների լատիներեն թարգմանությունից[10][13]։

Կոխանովսկու ստեղծագործությանը բնորոշ է Վերածննդի հումանիզմը. Հին Կտակարանի Աստվածն օժտվում է Աստծո հումանիստական հայացքին բնորոշ ողորմած հատկանիշներով. ներկայանում է ոչ թե որպես խիստ դատավոր, այլ որպես մարդու ընկեր։ Այս պատկերը փոխառված է Հիսուսի մասին Նոր Կտակարանի պատմությունից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The form Dawidow here is not a genitive plural, as it would be in standard modern Polish, but the masculine singular nominative form of a possessive adjective, meaning "of David". See this Արխիվացված 2012-03-15 Wayback Machine Polish-language discussion by Mirosław Bańko, of PWN. The English translation "David's Psalter" is used, among others, by Michael J. Mikoś in Polish Literature from the Middle Ages to the End of the Eighteenth Century (p. 285) and by Czesław Miłosz in The History of Polish Literature (p. 63).
  2. 2,0 2,1 Uniwersytet Jagielloński: Drukarnie XVI w. — Łazarz Andrysowicz i Jan Januszowski
  3. «Դավթի Սաղմոսագիրք. բնօրինակ». polona.pl (լեհերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 4-ին.
  4. «Mitropolitul Dosoftei - Dictionarul Teologilor Romani». web.archive.org. 2017 թ․ ապրիլի 22. Վերցված է 2024 թ․ մայիսի 4-ին.
  5. Ulewicz, Tadeusz (1968). «Jan Kochanowski». Polski słownik biograficzny (լեհերեն). Vol. 13. Zakład Narodowy im. Ossolińskich - Wydawawnictwo Polskiej Akademii Nauk.
  6. Davies, Norman (2001 թ․ մայիսի 31). Heart of Europe: The Past in Poland's Present (անգլերեն). OUP Oxford. ISBN 978-0-19-164713-0.
  7. 7,0 7,1 Gomółka, Mikołaj (1580). «Melodiae na Psalterz polski». polona.pl (լեհերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 4-ին.
  8. Milosz, Czeslaw (1983 թ․ հոկտեմբերի 24). The History of Polish Literature, Updated Edition (անգլերեն). University of California Press. ISBN 978-0-520-04477-7.
  9. ЭСБЕ/Гомолка, Николай
  10. 10,0 10,1 10,2 J. Kochanowski, Psałterz Dawidów, Warszawa 1984, s. 299.
  11. Julian Krzyżanowski: Poeta czarnoleski. W: Jan Kochanowski: Dzieła polskie. Tom I. Kraków: PIW, 1952, ss. XLV.
  12. Julian Krzyżanowski: Poeta czarnoleski. W: Jan Kochanowski: Dzieła polskie. Tom I. Kraków: PIW, 1952, ss. XXXIII.
  13. «BUCHANAN, GEORGE (1506–1582)». en.wikisource.org (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 4-ին.

Գրականություն խմբագրել

  • Michael J. Mikoś, Polish Literature from the Middle Ages to the End of the Eighteenth Century: a Bilingual Anthology. [Լեհական գրականությունը միջնադարից մինչև տասնութերորդ դարի վերջ. երկլեզու անթոլոգիա], Վարշավա, Կոնստանս, 1999 թ.
  • Չեսլավ Միլոշ, The History of Polish Literature [Լեհական գրականության պատմություն], 2-րդ հրատ., Բերքլի, Կալիֆորնիայի համալսարանի հրատարակություն, 1983։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավթի սաղմոսներ» հոդվածին։