Դառնախոտ թունավոր
Դառնախոտ թունավոր | |
Դառնախոտ թունավոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Տատասկափշայիններ (Carduoideae) |
Տրիբա | Cynareae |
Ցեղ | Դառնախոտ (Rhaponticum) |
Տեսակ | Դառնախոտ թունավոր (R. repens) |
Միջազգային անվանում | |
Rhaponticum repens |
Դառնախոտ թունավոր (լատին․՝ Rhaponticum repens), աստղածաղկազգիների ընտանիքի բազմամյա ծլարմատավոր երկշաքիլավոր մոլախոտ, որն ունի ուղիղ ցողուն, ձվաձև սերմեր։ Տարածված է երկրագնդի չափավոր ու տաք կլիմայական գոտիներում, օրինակ, Միջին Ասիայում, Հարավային Ուկրաինայում, Ղրիմում։
Ցողունը ուղիղ է, խիտ ճյուղավորված և պատված է նուրբ մազիկներով։ Տերևները նստադիր են, նշտարաձև և նույնպես թույլ գեղձամազոտ։ Ներքևի տերևները սղոցաձև կտրված են, վերևինները ամբողջաեզր են, ավելի մանր։ Յուրաքանչյուր ցողունի կամ ճյուղավորման ծայրին նստած են կլորավուն զամբյուղ-ծաղկափթթությունները՝ մանուշակագույն երանգավորմամբ վարդագույն խաղիկներով։ Սերմերը ձվաձև են, կողավոր և իրենց ծայրերին կրում են կարճ վրձնիկներ։ Բույսն ունի լավ զարգացած արմատային համակարգ` հզոր ուղղահայաց ցողունով[1]։ Գլխավոր առանցքային արմատը կարող է հասնել 4-ից մինչև 10 մետր խորության՝ միաժամանակ առաջացնելով հորիզոնական արմատների հզոր ցանց։ Դառնախոտը թունավորը ջերմասեր և արևասեր բույս է։ Ծաղկում է հուլիսից մինչև օգոստոսի վերջ[2]։ Վերարտադրվում է հիմնականում արմատներով։
Տարածվածություն խմբագրել
Բույսի հայրենիքը Կենտրոնական Ասիան է, որտեղից այն տարածվել է ամբողջ աշխարհի չորային շրջաններում՝ հասնելով մինչև Ավստրալիա[3]։ Այն Արարատյան հարթավայրի հատկապես մերձարաքսային հովտի ամենաչարորակ մոլախոտերից մեկն է և աղբոտում է այդ գոտու բոլոր հողատեսքերը[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Горчак ползучий, розовый: описание, состав, свойства, применение и действие растения. Трава, листья, цветки и плоды горчака ползучего. Препараты, лечение и противопоказания.
- ↑ Горчак ползучий: фото, меры борьбы
- ↑ http://www.agroxxi.ru/journal/199904/199904003.pdf
- ↑ Ռ․Ս․ Կարապետյան, Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, Լույս հրատարակչություն, Երևան, 1980
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դառնախոտ թունավոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դառնախոտ թունավոր» հոդվածին։ |