Դաչա (Աբխազիա)
գյուղ Աբխազիայի Օչամչիրայի շրջանում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաչա
Դաչա (վրացերեն՝ დაჩა), հայաբնակ գյուղ Աբխազիայի Օչամչիրայի շրջանում[1], Օչամչիրայից 27 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 80 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Դաչա | ||
վրաց.՝ დაჩა | ||
Երկիր | Աբխազիա | |
Մունիցիպալիտետ | Օչամչիրայի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 80 մ | |
Ազգային կազմ | Հայեր | |
|
Բնակչությունը խմբագրել
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, թեյի և եգիպտացորենի մշակությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ուներ հայկական տարրական դպրոց, ինչպես նաև անասնաբուժարան։
Դաչա գյուղը հիմնադրել են Օրդուից եկած հայերը` 1914 թվականին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ По Законам Грузии — в составе Очамчирского муниципалитета Автономной Республики Абхазия
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 291)։ |