Դաշտային մկնաճուռակ

թռչունների տեսակներ

Դաշտային մկնաճուռակ (լատին․՝ Circus cianeus), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն։ Ձմեռող է, քիչ տարածված։

Դաշտային մկնաճուռակ
Դաշտային մկնաճուռակ
Հասուն էգը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բազեանմաններ
Ընտանիք Ճուռակներ
Ցեղ Մկնաճուռակներ
Տեսակ Դաշտային մկնաճուռակ
Լատիներեն անվանում
Circus cyaneus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Բնադրման տարածք

     Ամբողջ տարին      Ձմեռային միգրացիա


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 175430
NCBI 43466

Circus cyaneus

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 44-52 սմ է, թևերի բացվածքը՝ 100-120 սմ. արուն վերևից մոխրագույն է, կուրծքը՝ մոխրագույն, փորը՝ սպիտակ։ Թևերը լայն են, ծայրերը՝ սև ու բութ, թևի հետին եզրը՝ մուգ մոխրագույնից սև։ Էգը վերևից մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ դեղին-դարչնագույն՝ դարչնավուն խիտ խայտերով, պոչը՝ շերտավոր։ Թռչելիս էգի և արուի գոտկատեղի սպիտակ բիծը տեսանելի է։

Կենսակերպ խմբագրել

Որսի պահին թռչում է գետնից մի քանի մետր բարձր՝ թևերը V-աձև վեր պարզած։ Հաճախ նստում է ցանկապատերի ցածր սյուներին կամ թմբերին։ Բնակվում է լեռնատափաստաններում, ցանքադաշտերում, կիսաանապատներում։

Սննդառություն խմբագրել

Սնվում է մանր կաթնասուններով, թռչուններով, միջատներով։ Նպաստում է ցանքատարածությունների առողջացմանը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ դաշտամկներ և այլ մանր կրծողներ։ Ձմեռում է հիմնականում Արարատյան դաշտում։


 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշտային մկնաճուռակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշտային մկնաճուռակ» հոդվածին։