Դաշտային արտույտ (լատին․՝ Alauda arvensis), ճնճղուկանմանների կարգի, արտույտների ընտանիքի, դաշտային արտույտների ցեղի երգեցիկ թռչնի տեսակ։ Նստակյաց է, տարածված։

Դաշտային արտույտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Արտույտներ
Ցեղ Դաշտային արտույտներ
Տեսակ Դաշտային արտույտ
Լատիներեն անվանում
Alauda arvensis
Հատուկ պահպանություն
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 178398
NCBI 88112
EOL 916864

Դայլալը
Ձվերը

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 18-19 սմ է, թևերի բացվածքը՝ 30-36 սմ, կենդանի զանգվածը՝ 35-40 գ։ Մարմինն ամբողջովին դարչնագույն է, վերին մասը՝ նարնջադարչնագույն՝ մուգ խայտերով, փետուրները՝ բաց երիզված։ Ունի կարճ փուփուլ։ Պոչի եզրային և հետեգրային փետուրները սպիտակ են։ Տարածված է տափաստաններում, ալպյան մարգագետիններում, կիսաանապատներում։ Կուրծքը ծածկված է մանր, երկայնակի բծերով, գլխի վրա կա թույլ զարգացած փուփուլ, պոչի եզրային փետուրները սպիտակ են։ Քաշը՝ 35-45 գրամ, թևի երկարությունը՝ 96-124 մմ։

Կենսակերպը խմբագրել

 
Թռչելիս

Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտ ամսին, աշնանը չվում է սեպտեմբեր-հոկտեմբերին։ Հանդիպում է Արարատյան հարթավայրի և հանրապետության նախալեռների հալոցքից բացված տարածություններում։ Խուսափում է անտառներից, այգիներից և բնակավայրերից։ Բնադրման համար նախապատվությունը տալիս է ծովի մակարդակից 1000 մետրից ոչ ցածր լեռնային տափաստաններին, հատկապես գերադասում է հացահատիկային ցանքատարածությունները։ Երգը կլկլոցի է նման։

Սննդառություն խմբագրել

Սնվում է սերմերով, անողնաշարավորներով։ Առաջին բնադրազույգերը ձևավորվում են մարտի վերջից ապրիլ–մայիսի ընթացքում։ Արուն արագ և համառ թռիչքով հետապնդում է էգին կամ մեղմ ու դանդաղ թռիչքով ցուցադրելով փետրածածկի ողջ գեղեցկությունը, անընդհատ երգելով, իջնում է որևէ կոշտուկի կամ թմբի վրա, ապա նույնը կրկնելով՝ նորից օդ բարձրանում։

Բազմացում և զարգացում խմբագրել

Բույնը փոսիկ է՝ գետնին, ցամքարը՝ խոտաբույսերից, որը քողարկում է քարերի ու թփերի տակ։ Ձվադրում է ապրիլ-մայիսին (երբեմն՝ հունիսին)։ Դնում է 23 մմ տրամագծով, սպիտակավուն՝ դարչնագույն պտերով 3-5 ձու։ Թխսակալում է էգը՝ 14 օր։ 10 օրական ձագերը բնից դուրս են գալիս, 1 շաբաթ անց տիրապետում են կայուն թռիչքին։

Արեալը խմբագրել

Տարածված է Եվրոպայում, հյուսիսային Աֆրիկայում և Ասիայում, այդ թվում հյուսիսային Իրանում, Կորեայում, Ճապոնիայում, Ռուսաստանում[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ 7.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։