Դանիլ Կուլիկով

ֆուտբոլիստ

Դանիլ Կուլիկով (ռուս.՝ Даниил Куликов,հունիսի 24, 1998(1998-06-24), Մոսկվա, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան։

Դանիլ Կուլիկով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 24, 1998(1998-06-24) (25 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, Ռուսաստան
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2005—2008 Ռուսաստան Պրիալիտ Ռեուտով
2008—2018 Ռուսաստան Լոկոմոտիվ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2017—մ․հ․ Ռուսաստան Լոկոմոտիվ 13 (0)
2018—2019  Ռուսաստան Կազանկա 42 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 16.10.2020:

Ակումբային կարիերա խմբագրել

Դանիլ Կուլիկովը ծնվել է Մոսկվայում։ Ապրել է մերձմոսկովյան Ռեուտով քաղաքում «Ստարտ» մարզադաշտի մոտ։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել «Պրիալիտ» ակումբի ֆուտբոլային դպրոցում։ Հետո տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ակադեմիա[1]։

2016 թվականի մարտին կատարել է նորամուտը Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում։ Գրոզնիի «Թերեք» ֆուտբոլային ակումբի հետ 19-րդ տուրի խաղում (0:1) փոխարինման է դուրս եկել խաղի 72-րդ րոպեին Ալեքսանդր Դովբնյայի փոխարեն[2]։ 2015/2016 մրցաշրջանի արդյունքներով «երկաթուղայինները» դարձել են երիտասարդական առաջնության հաղթողներ[3]։

2017 թվականի հուլիսի 19-ին «Կազանկա» ֆուտբոլային ակումբի կազմում նորամուտը նշել է ՊՖԼ առաջնությունում։ 2017/2018 մրցաշրջանի առաջին տուրում «Զնամենեմ Տրուդա» ակումբի հետ խաղում դուրս է եկել խաղադաշտ մեկնարկային կազմում (7։ 0)[4]։

2018 թվականի հոկտեմբերի վերջին առաջին անգամ դուրս է եկել խաղադաշտ «Լոկոմոտիվի» կազմում՝ ընդդեմ «Ենիսեյ» ֆուտբոլային ակումբի՝ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում (4։ 1)։ Խաղադաշտ դուրս է եկել խաղի 64-րդ րոպեին Անտոն Միրանչուկի փոխարեն[5]։

2019 թվականի ապրիլի 13-ին խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ հարթակում։ «Մուրոմ» ֆուտբոլային ակումբ դեմ խաղի 72-րդ րոպեին 11 մետրանոցից հետո 5։ 0 հաշվով պարտության է մատնել մրցակցին[6]։

2019 թվականի հոկտեմբերի 18-ին անցկացրել է առաջին խաղը Պրեմիեր լիգայում։ «Ախմատ» ֆուտբոլային ակումբի դեմ արտագնա խաղի 32-րդ րոպեին ստացել է վնասվածք և նրան փոխարինել է Լուկա Ջորջևիչը[7]։

Կարիերան հավաքականում խմբագրել

2018 թվականի օգոստոսի վերջին հրավիրվել է Ռուսաստանի մինչև 20 տարեկանների հավաքական՝ սեպտեմբերին անցկացվող Խորվաթիայի հավաքականի դեմ ընկերական խաղին[8], սակայն հանդիպման ժամանակ մնացել է պահեստայինների նստարանին։

Անձնական կյանք խմբագրել

Դանիլ Կուլիկովը զբաղվում է ձկնորսությամբ, երաժշտությունից նախընտրում է ռեփը[1]։

Ձեռքբերումներ խմբագրել

  Լոկոմոտիվ[9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Корж Иван. (2017 թ․ նոյեմբերի 3). ««Хочу взять что-то из арсенала Денисова и Ману»» (ռուսերեն). fclm.ru.
  2. «Терек 1 – 0 Локомотив» (ռուսերեն). premierliga.ru. 2016 թ․ մարտի 5.
  3. ««Локомотив» — чемпион молодежного первенства России по футболу 2015/16» (ռուսերեն). gazeta.ru. 2016 թ․ մայիսի 20.
  4. ««Знамя Труда» — «Казанка» (0:7). 19 июля 2017» (ռուսերեն). sportbox.ru. 2017 թ․ հուլիսի 19.
  5. «Локомотив 4 – 1 Енисей» (ռուսերեն). premierliga.ru. 2018 թ․ հոկտեմբերի 31.
  6. ««Казанка» — «Муром» (5:0). 13 апреля 2019» (ռուսերեն). sportbox.ru. 2017 թ․ հուլիսի 19.
  7. «Локомотив 0 – 2 Ахмат» (ռուսերեն). premierliga.ru. 2019 թ․ հոկտեմբերի 18.
  8. «Все сборники «Локомотива»» (ռուսերեն). fclm.ru. 2018 թ․ օգոստոսի 30.
  9. «Даниил КУЛИКОВ. Профиль на официальном сайте ФК «Локомотив»» (ռուսերեն). fclm.ru.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիլ Կուլիկով» հոդվածին։