Դանիիլ Բոլշունով
Դանիիլ Գեննադեևիչ Բոլշունով (ռուս.՝ Даниил Геннадьевич Большунов, ապրիլի 3, 1997[1], Տոլյատի, Սամարայի մարզ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում։
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 3, 1997[1] (27 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Տոլյատի, Սամարայի մարզ, Ռուսաստան | |||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Սախալին | |||||||||||
Համար | 97 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա խմբագրել
Ծնվել է Տոլյատի քաղաքում, ֆուտբոլով սկսել է զբաղվել Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլի ակադեմիայում (քաղաք Տոլյատի)։ Ներյունգրիի Հանրապետական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի շրջանավարտ է (2011-2015)։
Սախա Հանրապետության (Յակուտիա) հավաքականի կազմում հաղթել է Ռուսաստանի պրոցականների վեցամյա Սպարտակիադայի տարածաշրջանային փուլում (2013 թվական)։ Ներյունգրիի «Յակուտիա ՀՄՄՊՄԴ» թիմի կազմում[2] խաղացել է «Հեռավոր Արևելք» տարածաշրջանի երրորդ դիվիզիոնում։ 2015/16 մրցաշրջանում անցկացրել է 14 խաղ ՊՖԼ առաջնությունում Յակուտսկի «Յակուտիա» ակումբում՝ խփելով մեկ գոլ։
2016/17 մրցաշրջանից առաջ տեղափոխվել է Պրեմիեր լիգայի «Տոմ» ակումբ, որի երիտասարդական թիմում 2016 թվականին անցկացրել է 16 խաղ՝ խփելով 3 գնդակ։ Երբ ֆինանսական խնդիրների պատճառով ակումբից հեռացել են մեծ թվով ֆուտբոլիստներ, Դանիիլ Բոլշունովը 2017 թվականի մարտի 3-ին «Ռոստով» ակումբի դեմ խաղում (0:6) կատարել է իր նորամուտը Պրեմիեր լիգայում։ Տոմսկի ակումբում իր առաջին գոլը խփել է 2017 թվականի ապրիլի 27-ին՝ գրավելով «Անժիի» դարպասը։ Ընդհանուր առմամբ 2016/17 մրցաշրջանում անցկացրել է 10 խաղ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ 2017 թվականի հունիսի 15-ին հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը 3 տարով երկարաձգել է պայմանագիրը «Տոմ» ակումբի հետ[3]։ 2017/18 մրցաշրջանում «Տոմի» կազմում մասնակցել է 14 խաղի ՖԱԼ առաջնությունում։
2018 թվականի հուլիսի 24-ին մինչև 2018/19 մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Սախալին» ակումբ[4]։
Վիճակագրություն խմբագրել
Ակումբային խմբագրել
- 2018 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Գավաթ | Եվրոգավաթ | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Յակուտիա | ՊՖԼ | 2015/16 | 14 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 1 |
Ընդհանուր | 14 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 1 | ||
Տոմ | Պրեմիեր լիգա | 2016/17 | 10 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 1 |
ՖԱԼ | 2017/18 | 14 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 0 | |
Ընդհանուր | 24 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 1 | ||
→ Սախալին | ՊՖԼ | 2018/19 | 11 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 2 |
Ընդհանուր | 11 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 2 | ||
Ամբողջ կարիերա | 49 | 4 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 55 | 4 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
- ↑ «Даниил Большунов продлил контракт с "Томью"» (ռուսերեն). Официальный сайт ФК «Томь». 2017 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Даниил Большунов и Максим Антух отданы в аренду в «Сахалин»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Томь». 2018 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.