Դանիել Շահվերդյան

հայ հեղափոխական

Դանիել (Դանուշ) Ալեքսանդրի Շահվեդյան (հունվարի 11, 1882(1882-01-11)[1], Այգեհատ, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 24, 1941(1941-10-24)[1]), հայ բոլշևիկ հեղափոխական, քաղաքական գործիչ, ՌՍԴԲԿ անդամ (1902), Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դատախազ (1922-1923)[2]։

Դանիել Շահվերդյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 11, 1882(1882-01-11)[1]
ԾննդավայրԱյգեհատ, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 24, 1941(1941-10-24)[1] (59 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան (1911)[1]
Մասնագիտությունհեղափոխական, կուսակցական աշխատող և պետական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Միջնակարգ կրթությունը ստացել է Թիֆլիսում։ 1911 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Մասնակցել է Հայ սոցիալ-դեմոկրատների միության ստեղծմանը, բոլշևիկյան «Կայծ», «Մեր խոսքը» և «Բանվորի կռիվ» թերթերի հրապարակմանը, ՌՍԴԲԿ Կովկասի կազմակերպությունների 1-ին համագումարի (1903) աշխատանքներին։ Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1902 թվականից, 1904 թվականից կուսակցական։ 1921 և 1924-1928 թթ. եղել է ՀԽՍՀ և ԱԽՖՍՀ առևտրական ներկայացուցիչը Թուրքիայում։ 1922-1923 թթ.` ՀԽՍՀ արդարադատության ժողկոմ, Ժողկոմխորհրդի նախագահի տեղակալ։ Շահվեդյանը մեծ ավանդ ունի հայրենադարձության կազմակերպման գործում[փա՞ստ]։ 1928-1929 թթ.` ՀԽՍՀ Կարմիր Խաչի ներկայացուցիչ Անգլիայում, Գերմանիայում և Բելգիայում։ 1928 թվականից աշխատել է ԽՍՀՄ արտաքին առևտրի ժողկոմատում[3]։

Գրականություն խմբագրել

  • Ազատյան Հ. Գ., Դանուշ Շահվերդյան (Պրոֆեսիոնալ հեղափոխական. կյանքն ու գործունեությունը), Ե., 1975։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 428—429.
  2. ՀՀ գլխավոր դատախազություն, նախկին գլխավոր դատախազներ
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 428  
Նախորդող
-
ՀԽՍՀ դատախազ
Դանիել (Դանուշ) Շահվերդյան

1922-1923 թթ.
Հաջորդող
Լևոն Վարդապետյան