Դանիել Գայբակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գայբակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դանիել Սեդրակի Գայբակյան (փետրվարի 1, 1929[1], Բաղդադ, Mandatory Iraq - նոյեմբերի 27, 2004, Երևան, Հայաստան), քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1990)։
Դանիել Գայբակյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1929[1] Բաղդադ, Mandatory Iraq |
Մահացել է | նոյեմբերի 27, 2004 (75 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և Հողագիտության և ագրոքիմիայի ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1953) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1989) և պրոֆեսոր (1990) |
Կենսագրություն խմբագրել
1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1958-1960 թվականներին աշխատել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության Հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտում, 1961-2004 թվականներին եղել է ԵՊՀ վերլուծական քիմիայի ամբիոնի աշխատակից, 1991 թվականից՝ «Զեյթուն» հայրենակցական, բարեգործական, մշակութային միության հիմնադիր-նախագահ։
Աշխատանքները վերաբերում են ՀՀ հողերում շարժուն ալյումինի քանակի և աղուտներում ստիբիումական էլեկտրոդով pH-ի որոշման հարցերին։ Զբաղվել է հազվագյուտ տարրերի քրոմատոգրաֆիական ուսումնասիրություններով՝ կիրառելով քրոմատոգրաֆիական իոնափոխանակային, նրբաշերտ, թղթե և էլեկտրաքրոմատոգրաֆական եղանակները։ Ուսումնասիրել է նշված հազվագյուտ տարրերի քրոմատոգրաֆիան և դրա պատրաստուկային տարբերակները՝ կիրառելով ՀՀ-ում ոչ մետաղային հանքերի փոշիները՝ որպես սորբենտ կրող։ Հեղինակ է նաև գրական ստեղծագործությունների[2][3]։ Օգտագործել է Դանիել Զեյթունց գրչանունը[4]։
Երկեր խմբագրել
- Գայբակյան Դ. Ս., Անալիզի քրոմատոգրաֆիական եղանակներ, ուսումնական ձեռնարկ, 1983։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=4696
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Гайбакян Даниел Седракович, к 70-летию со дня рождения(չաշխատող հղում)
- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 582։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Գայբակյան» հոդվածին։ |