Դանիայի ճարտարապետություն

Դանիայի ճարտարապետությունն ունի վիկինգյան դարաշրջանի ակունքներ։ Այդ դարաշրջանին բնորոշ բավականին հարուստ հնագիտական հայտնագործություններ կան։ Դանիայի ճարտարապետությունը սկսել է հաստատվել Միջնադարում, երբ առաջին անգամ ամբողջ երկրով մեկ սկսեցին կառուցվել ռոմանական, ապա գոթական ոճերի եկեղեցիներ և տաճարներ։ Հենց այդ դարաշրջանում քարի պակասության պատճառով աղյուսը սկսեց օգտագործվել որպես շինանյութ ոչ միայն եկեղեցիների, այլ նաև պաշտպանական կառույցների և ամրոցների շինության համար։

Ռենեսանսի ոճի Ֆրեդերիսբորգ պալատը ավարտված Հանս վան Սթինվինքել կրտսերի կողմից 1620 թ.-ին

Ֆրեդերիկ II և Քրիստեան IV թագավորները տպավորված լինելով ֆրանսիական ամրոցներով Դանիա կանչեցին հոլանդացի և ֆլամանդացի դիզայներենրի, ի սկզբանե երկրի պաշտպանական կառույցներն ուժեղացնելու համար, բայց նրանք ավելի ու ավելի շատ սկսեցին կառուցել վերածննդի ոճի թագավորական ամրոցներ և պալատներ։ Դրան զուգահեռ սկսեց տարածվեց կես-փայտյա շինությունները, որոնք ծառայում էին որպես շարքային կացարաններ քաղաքներում և գյուղերում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիայի ճարտարապետություն» հոդվածին։