«Դանիական հոբելյան» (ռուս.՝ Датский юбилей), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1903 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[1]։

Դանիական հոբելյան
Ստեղծման թնական1903
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, արծնապակի և ալմաստ
Բարձրություն229 միլիմետր
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Դանիական հոբելյան» ոսկերչական ձուն կորսված է և հայտնի չէ տեղակայման վայրը։

Դիզայն խմբագրել

Այսօր պահպանվել են «Դանիական հոբելյան» ոսկերչական ձվի լուսանկարներ, ինչպես նաև որոշ նկարագրումներ։ Ըստ այդմ, ձուն պատրաստված է ոսկուց՝ սպիտակ և կապույտ էմալով զարդարված։ Կենտրոնում տեղադրված է կայսերական թագով պսակված մեդալիոնը, որի վրա գրված է «М» տառը։ Ձվի գագաթին տեղադրված է ոսկե ցանց, որի վրա տեղադրված է դանիական արքայական խորհրդանիշը՝ փիղը։ Ձուն պահում են երեք հերալդիկական առյուծներ, որոնք էլ իրենց հերթին կանգնած են եռոտանի տակդիրին։

Անակնկալ խմբագրել

«Դանիական հոբելյան» ոսկերչական ձվի անակնկալը փղոսկրից պատրաստած նկարակալն է, որի երկու կողմերում ջրաներկով դիմանկարներ են՝ Դանիայի արքա Քրիստիանի և թագուհի Լուիզայի[2]։

Պատմություն խմբագրել

Ձուն պատրաստվել է ի նշանավորումն Մարիա Ֆեոդորովնայի ծնողների՝ Դանիայի արքա Քրիստիան IX-ի և թագուհի Լուիզա Հեսսեն-Քասելցու գահակալման քառասնամյակի։

Նիկոլայ II կայսրը ձուն մորը՝ Մարիա Ֆեոդորովնային 1903 թվականի Զատկի տոնին է նվիրել։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ Այդ ժամանակից ցայսօր ձվի գտնվելու մասին պատմությունը լռում է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Коллекция яиц Фаберже — Датский юбилей
  2. «- «Датский юбилей» — Яйца Фаберже». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.