Դանդուռ խոշորածաղիկ

բույսերի տեսակ
Դանդուռ խոշորածաղիկ
Դանդուռ խոշորածաղիկ
Դանդուռ խոշորածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Դանդուռազգիներ (Portulacaceae)
Ցեղ Դանդուռ (Portulaca)
Տեսակ Դանդուռ խոշորածաղիկ (P. grandiflora)
Միջազգային անվանում
Portulaca grandiflora

Դանդուռ խոշորածաղիկ (Portulaca grandiflora), դանդուռազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է՝ տարածված Հարավային Ամերիկայում։ Հայաստանի պայմաններում օգտագործվում է որպես միամյա ծաղկաբույս, քանի որ ձմռանը բաց գրունտի պայմաններում ցրտահարվում է։

Ցողունը մսալի է, սողացող, մոտ 15 սմ երկարությամբ՝ մանր, հյութալի տերևներով։ Ծաղիկները լիաթերթիկ են, կիսալիաթերթիկ, սպիտակ, դեղին, վարդագույն, կարմիր և այլ գույների։ Բացվում է միայն արևոտ եղանակների դեպքում։ Ծաղկում է հունիսի կեսերից ընդհուպ մինչև սառնամանիքները։ Երաշտադիմացկուն է, ջերմասեր և լուսասեր։ Լավ աճելու և առատ ծաղկելու համար պահամջում է թեթև ավազակավային սննդանյութերով հարուստ ստրուկտուրային հողեր։ Հումուսով հարուստ ծանր հողերում վատ է ծաղկում։

Սերմերը ցանում են մարտին՝ արկղերում։ Վերատնկում են նույնպես արկղերում, որոնք անմիջապես տեղափոխում են ջերմոց։ Սածիլները դաշտ են տեղափոխում հունիսի սկզբին և տնկում բույսը բույսից 20-30 սմ հեռավորության վրա։ Մեկ գրամ սերմից ստացվում է 4000 բույս։

Լայնորեն օգտագործվում է պարտերային տիպի ձևավորումներում, գորգային ծաղկաթմբերում, ծաղկամարգերում, միքսբորդերների առաջին պլանում[1]։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. Լևոն Հարությունյան (1987). Քո շրջապատի ծաղիկները. Երևան: «Արևիկ». էջ 80.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանդուռ խոշորածաղիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանդուռ խոշորածաղիկ» հոդվածին։