Դայան Գերերո

ամերիկացի դերասանուհի

Դայան Գերերո (անգլ.՝ Diane Guerrero [daɪ.ˈæn ɡeˈreɾo] հուլիսի 21, 1986(1986-07-21)[1], Փասայք), ամերիկացի դերասանուհի, որը առավել հայտնի է Netflix«Նարնջագույնը նոր սևն է» սերիալում խաղացած Մարիցա Ռամոսի դերով։

Դայան Գերերո
անգլ.՝ Diane Guerrero
Ծնվել էհուլիսի 21, 1986(1986-07-21)[1] (37 տարեկան)
ԾննդավայրՓասայք
ԿրթությունBoston Arts Academy?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, մոդել, բարեգործ և հեղինակ
ԸնտրանիՆարնջագույնը նոր սևն է, Կույս Ջեյնը, Doom Patrol?, Էնկանտո և Justice League vs. the Fatal Five?

Կյանք և կարիերա խմբագրել

Գերերոն ծնվել է Նյու Ջերսիում՝ կոլումբիացի ծնողների ընտանիքում և մեծացել՝ Բոստոնում (Մասաչուսեթս)։ Լինելով ընտանիքի միակ ԱՄՆ քաղաքացիություն ունեցող անդամ՝ նա մնացել է երկրում, երբ նրա ծնողները և ավագ եղբայրը արտաքսվել են Կոլումբիա, երբ նա տասնչորս տարեկան էր[2][3]։ Այդ ժամանակից ի վեր նա դաստիարակվել է երկու խնամատար ընտանիքներում, իսկ դերասանական կարիերայից առաջ աշխատել է փաստաբանական գրասենյակում[3]։

Գերերոն հեռուստատեսությամբ իր առաջնաելույթը կատարել է «Քննական մարմին» սերիալի էպիզոդում, իսկ հետո «Մենք արդեն եկել ենք» սիթքոմում ստացել է իր երկրորդական դերը։ 2012 թվականին նա անհաջող փորձ է ունեցել «Նենգ սպասավորները» սերիալում, որից հետո Մարիցա Ռամոսի՝ լատինամերիկյան բանտակյալներից մեկի երկրորդական դերով միացել է «Նարնջագույնը նոր սևն է» սերիալին[3]։ Գերերոն այդ ժամանակից ի վեր հիմնական դեր է խաղացել «Սմայլիկ» անկախ ֆիլմում, որտեղ ստացել է գովասանքի խոսքեր քննադատների կողմից[4][5], ինչպես նաև հայտնվել է «Կապույտ արյուն», «Խորաթափանցություն» և «Ճակատագրական պարեկություն» սերիալներում։ 2014 թվականի աշնանը նա նաև The CW-ի «Կույս Ջեյնը» սերիալում ստանձնել է գլխավոր հերոսի ընկերուհու երկրորդական դերը[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2011 Էշլի/Էմբեր Ashley/Amber Էշլի
2011 ս Քննական մարմին Body of Proof Սառա Գոնսալես
2011 ֆ Փառատոն Festival մոդել Իվան
2012 ս Մենք արդեն եկել ենք Are We There Yet? Սթեյսի
2012 ս Կապույտ արյուն Blue Bloods Կարմեն
2013-2019 ս Նարնջագույնը նոր սևն է Orange Is the New Black Մարիցա Ռամոս
2013 ս Հետաքրքրություն ներկայացնող անձ Person of Interest Էշլի
2014 ս Տաքսի Բրուքլին Taxi Brooklyn Կարմեն Լոպեզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «Diane Guerrero returns for 'Orange is the New Black' second season». New York Daily News. 5 июня 2014. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Diane Guerrero Of 'Orange Is The New Black' On Fighting To Get More Latinas On TV». Remezcla. 5 июня 2014. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. Frank Scheck (14 октября 2013). «Emoticon ;): Film Review». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  5. Inkoo Kang (29 мая 2014). «Review 'Emoticon ;)' attempts to tackle relationships in 140 counts or less». Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. Jesus Trivino (31 мая 2014). «Interview With Diane Guerrero of 'Orange Is The New Black'». Latina. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դայան Գերերո» հոդվածին։