Դամասկոսի բորսա

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող ֆոնդային բորսա

Դամասկոսի բորսա (անգլ.՝ Damascus Securities Exchange (DSE), արաբ․՝ سوق دمشق للأوراق المالية‎‎), ֆոնդային բորսա, որը գտնվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում։ Հիմնադրվել է 2009 թվականին և հանդիսանում է միակ ֆոնդային բորսան Սիրիայում։ Դամասկոսի ֆոնդային բորսան անդամակցում է Եվրո-ասիական ֆոնդային բորսաների դաշնությանը և բորսաների արաբական դաշնությանը։

Դամասկոսի բորսա
Տեսակֆոնդային բորսա
Երկիր Սիրիա
Հիմնադրվածհոկտեմբերի 3, 2009[1]
Գլխադասային գրասենյակՅաֆուր, Կատանայի շրջան, Կատանայի գավառ, Ռիֆ Դիմաշկ, Սիրիա
Կայքdse.sy(արաբ.)

Պատմություն խմբագրել

Բորսայի բացման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են 2008 թվականին, միաժամանակ ստեղծվել է բորսայի կայքը։ Առաջին պաշտոնական աճուրդն սկսվել է 2009 թվականի մարտի 10-ին՝ երեքշաբթի օրը[2]։ Այն ժամանակ բորսայում վաճառվում էր 6 բաժնետոմս, պատրաստվում էին տեղաբաշխման ևս 4-ը[3]։ Արդեն 2009 թվականի ապրիլին Դամասկոսի բորսան դարձել է Արաբական բորսաների ֆեդերացիայի անդամ[4]։

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ 2011 թվականի մարտից, երբ սկսվել է քաղաքացիական պատերազմը, մինչև 2012 թվականի մայիսը սիրիական ֆունտի արժեքը նվազել է 45%-ով, իսկ Դամասկոսի ֆոնդային բորսայի ինդեքսը՝ գրեթե 40%-ով։

Ներկայումս Դամասկոսի բորսայում վաճառվում են ավելի քան երկու տասնյակ ընկերությունների արժեթղթեր, հիմնականում բանկեր, ֆինանսական և ապահովագրական կազմակերպություններ, բայց կան նաև արդյունաբերական և գյուղատնտեսական ընկերություններ, սպասարկման և հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններ[5]։

2021 թվականի փետրվարին Դամասկոսի ֆոնդային բորսայի ինդեքսը (DWX) հասել է բորսայի բացումից ի վեր ամենաբարձր մակարդակին՝ 10,035.91 կետ[6]։

2022 թվականի մայիսի 10-ին բորսայի գրասենյակը տեղափոխվել է Յաֆուրի բիզնես թաղամաս[2][7]։

Գործարքների ժամանակ խմբագրել

Դամասկոսի բորսան բաց է կիրակիից հինգշաբթի։ Ուրբաթը և շաբաթը հանգստյան օրեր են։ Գործարքներն իրականացվում են տեղական ժամանակով 11:00-ից մինչև 13:00-ն (UTC+3):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.france24.com/en/20090310-syria-launches-stock-exchange-
  2. 2,0 2,1 «AFP: Syria launches first stock exchange». www.google.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ. փետրվարի 12-ին.
  3. «Сирия открыла свою первую биржу». Агентство нефтегазовой информации (ռուսերեն). 2009 թ. մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2021թ. հունիսի 11-ին. Վերցված է 2021 թ. հուլիսի 10-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  4. «Damascus Securities Exchange…. Becomes a member in Arab Bourse Union». DSE.sy (անգլերեն). 2009 թ. ապրիլի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ. հունիսի 11-ին. Վերցված է 2021 թ. հուլիսի 10-ին.
  5. «Listed Securities». DSE.sy (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ. հունիսի 11-ին. Վերցված է 2021 թ. հուլիսի 10-ին.
  6. «Damascus Securities Exchange Index continues to achieve new records» (անգլերեն). 2021թ. փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ. հունիսի 11-ին. Վերցված է 2021 թ. հուլիսի 10-ին.
  7. «DSE | الأخبار». www.dse.sy. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել