Դալուկ մորեհավ

թռչունների տեսակներ

Դալուկ մորեհավ (լատին․՝ Hippolais pallida), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։

Դալուկ մորեհավ
Դալուկ մորեհավի արուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Շահրիկներ
Ցեղ Մորեհավեր
Տեսակ Դալուկ մորեհավ
Լատիներեն անվանում
Hippolais pallida
(Ehrenberg, 1833)
Հոմանիշներ
  • Iduna pallida
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 560450
NCBI 68493

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 12-13,5 սմ է, թևերի բացվածքը՝ 18-20 սմ։ Կտուցի հիմքը լայն է, ճակատը՝ տափակ։ Առաջնային փետուրները միջին երկարության են։ Մարմինը վերևից խամրած մոխրագույն է կամ դարչնագույն, ներքևից՝ աղոտ սպիտակ։ Ակնօղակը սպիտակ է, հոնքը՝ թույլ արտահայտված։

Կենսակերպ խմբագրել

Կերակրվելիս հաճախ պոչը տմբտմբացնում է։ Բնակվում է թփուտային կիսաանապատներում, չոր լեռնատափաստաններում, գետահովիտներում։

Սննդառություն խմբագրել

Սնվում է անողնաշարավորներով։

Բազմացում և զարգացում խմբագրել

Գարնանային վերադարձը՝ ապրիլի վերջից մայիսի առաջին կեսին։ Շատ չանցած ձևավորվում են հարսանեկան զույգերը, և սկսվում են արուի սիրահետման խաղերն ու բնի կառուցումը։ Բույնը գավաթաձև է՝ չոր խոտաբույսերից։ Բնադրում է փոքր ծառերին կամ թփուտներում։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի 2-րդ կեսից մինչև հունիսի 7-րդ տասնօրյակը։

Դնում է 17 մմ տրամագծով, մոխրագույն-սպիտակ՝ սև պտերով 2-5 ձու։ Թխսակալում են արուն և էգը՝ 14 օր։ Ձագերը հայտնվում են հունիսի 2-րդ կեսից մինչև հուլիսի 1-ին հնգօրյակը։ Ձագերը բնից դուրս են գալիս 11-12-րդ օրը, բնի շրջակայքում ևս 13-14 օր կերակրվում են ծնողների կողմից, ապա հեռանում և թաքնվում են՝ մինչև լիարժեք թռչելու ունակություն ձեռք բերելը։ Հուլիսի սկզբից օգոստոսի վերջը հայտնվում են թռիչքին լիարժեք չտիրապետող ընտանեկան խմբեր և երիտասարդ ինքնուրույն թռչող անհատներ։ Աշնանային չուն՝ մինչև սեպտեմբերի առաջին օրերը։

Որպես փոքրաքանակ տեսակ կարիք ունի պահպանության լրացուցիչ միջոցների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դալուկ մորեհավ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դալուկ մորեհավ» հոդվածին։