Դալմա Գարդեն Մոլ, առևտրի և զվարճանքի խոշորագույն բազմաֆունկցիոնալ կենտրոն Հայաստանում։

Դալմա Գարդեն Մոլ
Տեսակառևտրի կենտրոն
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՎայրՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջան
Հարկեր3
ՍեփականատերՏաշիր Գրուպ
Բացվածհոկտեմբեր 2012
ՇինարարՏաշիր Գրուպ
ՃարտարապետՀովհաննես Մութաֆյան
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

Գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում։ Հայաստանում կառուցված առաջին մոլն է։ Կառուցման նախագիծը մեկնարկել է 2009 թվականին, ավարտվել 2012 թվականին։ Նախատեսված է խանութների, ռեստորանների, սրճարանների, ժամանցի կենտրոնի այցելուների և վարձակալների հարմարավետության համար։

Մոլը կառուցվել է «Տաշիր Գրուպ» կազմակերպության կողմից։ Բացման արարողությանը մասնակցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը[1][2]։

Կառուցվածք խմբագրել

Առևտրի կենտրոնի շենքն ունի երկու հարկ։ Ընդհանուր տարածք 50000 քմ Է։ Ունի 35500 քմ առևտրային տարածք, ինչպես նաև ավտոկայանատեղի։ Մոլը գտնվում է կենտրոնից ընդամենը 3 կմ հեռավորության վրա և հասանելի է հազարավոր այցելուների համար։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երևանում բացվել է «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի ու զվարճանքի կենտրոնը
  2. «Դալմայի այգիներից մինչև «Դալմա մոլ». Հայկական ընկերություններից մեկը մեկնարկել է Երևանում ամենախոշոր առևտրի կենտրոնի շինարարությունը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.