Գուրգեն Սարյան

հայ թարգմանիչ
(Վերահղված է Գ. Սարյանից)

Գուրգեն Սարյան (Գուրգեն Մկրտչի Սարգսյան, նոյեմբերի 7, 1904(1904-11-07) - ապրիլի 30, 1974(1974-04-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1950 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

Գուրգեն Սարյան
Գուրգեն Մկրտչի Սարգսյան
Ծնվել է1904 նոյեմբերի 7
Վախճանվել էապրիլի 30, 1974(1974-04-30) (տարիքը 69)
Վախճանի վայրԵրևան
Մասնագիտությունթարգմանիչ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Գուրգեն Սարյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Ագուլիսում։ 1927 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Այդ թվականից էլ սկսել է լրագրողական գործունեությունը։ Եղել է կոմերիտմիության Անդրերկկոմի «Մոլոդոյ ռաբոչի» թերթի թղթակից։ 1938-1955 թվականներին աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում որպես բաժնի վարիչ և պատասխանատու քարտուղար, 1955-1970 թվականներին՝ «Սովետական Հայաստան» ամսագրի պատասխանատու քարտուղար[1]։

Մահացել է 1974 թվականին Երևանում։ Թաղված է Թոխմախի գերեզմանատանը[2]։

Ստեղծագործություններ

խմբագրել

Գուրգեն Սարյանի գրչին են պատկանում «Ձմռան մի երեկո...», «Նրա սերը» պատմվածքները, մի քանի պիեսներ ու մի շարք բանաստեղծություններ։

Կատարած թարգմանությունները (ռուսերենից)

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  1. Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 406.
  2. «The memorial of Sargsyan (Saryan) Gurgen (Գուրգեն Սարգսյան (Սարյան) Մկրտչի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Սարյան» հոդվածին։