Գրիգոր Բադալյան (քանդակագործ)

հայ քանդակագործ
(Վերահղված է Գ. Բ. Բադալյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Բադալյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Բաբայի Բադալյան (սեպտեմբերի 28, 1922(1922-09-28)[1][2], Դոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ[1][2] - հոկտեմբերի 1, 1993(1993-10-01)[2], Երևան, Հայաստան[2]), հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967

Գրիգոր Բադալյան
Ծնվել էսեպտեմբերի 28, 1922(1922-09-28)[1][2]
ԾննդավայրԴոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ[1][2]
Մահացել էհոկտեմբերի 1, 1993(1993-10-01)[2] (71 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952)[1]
Ստեղծագործություն(ներ)Անանիա Շիրակացու հուշարձան[1]
Մասնագիտությունքանդակագործ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Գրիգոր Բադալյան Վիքիդարանում
 Grigor Badalyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Դոնի Ռոստովում։ Սովորել է Ռոստովի Ճանապարհաշինական ինստիտուտում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը։ 1952 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։

Գործերից են Անանիա Շիրակացու (բազալտ, 1963, Մատենադարանի ճակատամասում) արձանը, Ակսել Բակունցի (բազալտ, 1963, Գորիս), Հանքափոր Բանվորի հուշարձանը (բազալտ, 1960, Քաջարան) և «Տիեզերքը նվաճողներին» (բազալտ, 1981, Գեղարքունիքի մարզ), Հ. Հակոբյանի հուշարձանը (Ղարաբաղ), Վարդան Մամիկոնյան (Ղափան), «Ոչ աստված, ոչ թագավոր», «Նվաճվածը», «Ազատագրված հողում» հուշարձանները, Գևորգ Էմինի և Հովհաննես Հովհաննիսյանի դիմաքանդակները[3][4]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 188.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 188.
  4. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Բադալյան (քանդակագործ)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Բադալյան (քանդակագործ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 204