Գաբրիել Արկալիյան
(Վերահղված է Գ. Արկալիյանից)
Գաբրիել Արկալիյան[5] (Գաբոր Ագարդի, հունգ.՝ Agárdy Gábor, օգոստոսի 2, 1922[1][2][3], Սեգեդ, Հունգարիա[4] - հունվարի 19, 2006[1][2][3], Բուդապեշտ, Հունգարիա[4]), հայկական ծագումով հունգարացի դերասան, Հունգարիայի ժողովրդական արտիստ (2000)։ Նրա պապը Հայոց Ցեղասպանությունից հետո ապաստան է գտել Հունգարիայում։
Գաբրիել Արկալիյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1922[1][2][3] |
Ծննդավայր | Սեգեդ, Հունգարիա[4] |
Մահացել է | հունվարի 19, 2006[1][2][3] (83 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարիա[4] |
Գերեզման | Ֆարկաշրետի գերեզմանոց |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Երեխա(ներ) | Ilona Agárdy? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԳաբրիել Արկալիյանը ծնվել է 1922 թվականի օգոստոսի 2-ին Հունգարիայի Սեգեդ քաղաքում հայի ընտանիքում։ 1937-1941 թվականներին աշխատել է Սեգեդի քաղաքային թատրոնում, իսկ 1942-1952 թվականներին՝ Միշկոլցի ազգային թատրոնում։ Այնուհետև 1952-1955 թվականներին հանդես է եկել Օպերետայի քաղաքային թատրոնում և Petofi թատրոնում, իսկ 1964-1985 թվականներին՝ Ազգային թատրոնում[6]։
Մահացել է 2006 թվականի հունվարի 19-ին։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2002 | Վերջին բլյուզ | Անդրաշա |
1974 | Հանելուկային առևանգում | |
1971 | Վիլլա Լիդոյում | |
1969 | Հրաշագործը | հայրիկ |
1968 | Անցած օրը | |
1968 | Էգերի աստղերը | |
1967 | Սիրո երեք գիշեր | |
1966 | Սոլտան Կարպատիի ճակատագիրը | |
1966 | Հունգարացի նաբոբը | |
1965 | Անհույսը | |
1964 | Ինչպե՞ս եք, երիտասա՛րդ | կուսկազմակերպիչ |
1964 | Միլիոնատիրոջ կտակը | |
1962 | Ժերմինալ | |
1962 | Զենք և աղավնիներ | |
1960 | Լուսաբաց | |
1959 | Ո՞ւմ էր ճանապարհում արտույտը | |
1958 | Շուրջկալում | |
1958 | Մաքսանենգները | Միխայ |
1957 | Կեսգիշերին |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #1027856063 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Armenia». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Габор Агарди». kino-teatr.ru. հուլիսի 2, 2013 թ․. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9 թ․-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Արկալիյան» հոդվածին։ |