Գևորգ Քյութներյան (կամ Քյունթերյան, հավանաբար 1882, Պարտիզակ, Նիկոմիդիայի գավառակ, Բրուսայի նահանգ- 1915, Մեսքենե), հայ դեղագործ։

Գևորգ Քյութներյան
Ծնվել էհավանաբար 1882
ԾննդավայրՊարտիզակ, Նիկոմիդիայի գավառակ, Բրուսայի նահանգ
Մահացել է1915
Մահվան վայրՄեսքենե
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլսի Օսմանյան դեղագործական վարժարան
Մասնագիտությունդեղագործ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հավանաբար 1882 թվականին Բրուսայի նահանգի Նիկոմիդիայի գավառակի Պարտիզակ ավանում։ 1907 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան դեղագործական վարժարանը։ Փարիզում տարրաբանական (քիմիական) կրթություն է ստացել։ «Ման­զու­մեի էֆ­քյար» թերթում հոդվածներ է գրել։ Նիկոմիդիայում սեփական դեղատուն է ունեցել և դեղագործ աշխատել։

Մահացել է 1915 թվականին Մեսքենեի աքսորավայրում, ծայրահեղ թշվառության մեջ՝ սովից ու հիվանդություններից՝ մոտ 33 տարեկանում։

Գրականություն խմբագրել

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։

Աղբյուր խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։