Գևորգ Պատվականյան
Գևորգ Հովսեփի Պատվականյան (1924, Շենաթաղ, Հայաստան), հայ մանկավարժ։ «Ժողովրդական կրթության գերազանցիկ»։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Գևորգ Պատվականյան | |
---|---|
Ծնվել է | 1924 |
Ծննդավայր | Շենաթաղ, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Գևորգ Պատվականյանը ծնվել է 1924 թվականին, Սիսիանի շրջանի Լեռնաշեն գյուղում։ Ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը։ 1941-1942 ուսումնական տարում աշխատել է Սիսիանի շրջանի Դարբաս գյուղի միջնակարգ դպրոցում, որպես մաթեմատիկայի ուսուցիչ[1]։
1942 թվականի հունիսին կամավոր մեկնել է բանակ, ընդունվել ռազմական հետևակային ուսումնարանը և այն չավարտած մեկնել է ռազմաճակատ։ Պատվականյանը մարտնչել է Նովոռոսիյսկի մատույցներում։ Վիրավորվել է սկզբում թեթև, իսկ երկրորդ անգամ ծանր՝ Մալայա զեմլյայի մատույցներում։ 1943 թվականի ապրիլին զորացրվել է բանակից, վերադարձել ծննդավայրը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, մարտական և աշխատանքային մեդալներով[1]։
Կուսակցության շրջանային կոմիտեն Պատվականյանին գործուղել է ՀԿԿ Կենտկոմին կից կուսդպրոցում սովորելու, որն ավարտելուց հետո նորից շարունակել է մանկավարժական աշխատանքը։ Սիսիանի շրջանի Լեռնաշենի դպրոցում դասավանդել է հայոց լեզու և գրականություն։ 1949 թվականին ավարտել է Բաքվի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1958 թվականին տեղափոխվել է Երևան, աշխատել տարբեր դպրոցներում որպես ուսմասվար և տնօրեն։ 1974 թվականից եղել է Երևանի Լենինյան շրջանի № 75 միջնակարգ դպրոցի տնօրեն։ Արժանացել է «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանի[1]։
Պարգևներ խմբագրել
- Կարմիր աստղի շքանշան
- «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշան