Գևորգ Քրիստափորի Չալխանյան (1897[1], Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 16, 1963(1963-01-16)[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]Միքայել Չայլախյանի եղբայրը։

Գևորգ Չայլախյան
1897[1] - հունվարի 16, 1963(1963-01-16)[1]
ԾննդավայրՆոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Զորատեսակհրետանի[1]
Կոչումգեներալ-մայոր[1]
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ[1], Հայրենական մեծ պատերազմ[1], Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Խորհրդա-ճապոնական պատերազմ
ԿրթությունԿոնստանտինովյան հրետանային ուսումնարան (1917)[1]
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան II աստիճանի Կուտուզովի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1897 թվականին Դոնի-Ռոստովի Նախիջևանում, ծառայողի ընտանիքում։ Շուտով Չայլախյանի ընտանիքը մշտական բնակություն է հաստատում Նովոչերկասկ քաղաքում։ Գևորգը 1916 թվականին արծաթե մեդալով ավարտում է Նովոչերկասկի գիմնազիան։ Նույն թվականին զորակոչվում է և ծառայում Պետրոգրադի զորամասերից մեկում։ Կարճ ժամանակ հետո հրամանատարությունը նրան ուղարկում է Պետրոգրադի Կոնստանտինովյան հրետանային ուսումնարան՝ սովորելու։ Հաջողությամբ ավարտելով ուսումնարանը, նա ստանում է ենթասպայի կոչում։ Նրան նշանակում են Խարկովի մարզի Չուգուև քաղաքի գնդերից մեկի մարտկոցի հրամանատար, որտեղից նրան տասն օր հետո ուղարկում են Հարավարևմտյան ռազմաճակատ՝ գերմանացիների դեմ կռվելու։ Նա նշանակվում է Սիբիրյան հրետանային բրիգադի 1-ին մարտկոցի կրտսեր սպա։

1917 թվականի վերջերին Չայլախյանին նշանակում են Երևանի 5-րդ թեթև մարտկոցի կրտսեր սպա։ Այս նույն մարտկոցի հետ նա ակտիվ մասնակցում է Սարդարապատում և Շարուր-Նախիջևանի ուղղությամբ թուրքական զորքերի դեմ մղվող կռիվներին։

Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո Չայլախյանն առաջին իսկ օրերին իր մարտկոցով մտնում է Կարմիր բանակի կազմի մեջ և ակտիվ մասնակցություն ունենում Ղամարլուի և Զանգեզուրի ռազմաճակատներում։ Հայկական ԽՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեն նրան պարգևատրում է Կարմիր դրոշի շքանշանով։ Մինչև 1935 թվականի մարտը, ծառայել է Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում, հրետանային դասակի հրամանատարի պաշտոնից հասնելով մինչև Հայկական դիվիզիայի հրետանու պետի պաշտոնին։ 1935 թվականին ընտրվում է Հայկական ԽՍՀ Կենտգործկոմի անդամ և Երևանի քաղաքային խորհրդի անդամ։

1935 թվականին տեղափոխում են Բաքու և նշանակում կորպուսի հակաօդային պաշտպանության օպերատիվ բաժնի պետ։ 1937-1938 թվականներին սովորում և ավարտում է Պուշկին քաղաքի Հրամկազմի կատարելագործման բարձրագույն հրետանային դասընթացները։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանա-խորհրդային ռազմաճակատի առաջին օրերին գնդապետ Չայլախյանը, գտնվելով Լվովի ռազմական օկրուգում, իր զենիթային հրետանիով գործուն մասնակցություն ունեցավ Լվով և Տերնոպոլ քաղաքների համար մղվող մարտերին։

Հակաօդային պաշտպանության նոր կադրեր պատրաստելու համար բարձր հրամանատարությունը Չայլախյանին պատերազմի երկրորդ ամսին ռազմաճակատից ետ է կանչում Մոսկվա և նշանակում Կարմիր բանակի ՀՕՊ-ի բարձրագույն դպրոցի հակաօդային պաշտպանության տակտիկայի ամբիոնի պետ և դասախոս։

ԽՍՀՄ Ժողկոմսովետը 1943 թվականի սեպտեմբերին նրան շնորհում է հրետանու գեներալ-մայորի զինվորական կոչում։

Հետագայում գեներալ Չայլախյանին նշանակում են Անդրկովկասյան ռազմաճակատի հակաօդային պաշտպանության պետ։ Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի ռազմաճակատի հակաօդային պաշտպանության գործը հմտորեն կազմակերպելու համար պարգևատրվել է Լենինի, Կարմիր Դրոշի երկու, «Հայրենական պատերազմի» առաջին աստիճանի և Կարմիր Աստղի շքանշաններով։

Ավելի ուշ, հրետանու նշանակվելով բանակի հրամանատարի տեղակալ՝ Մանջուրիայում մասնակցում է Կայսերական Ճապոնիայի զոքերի դեմ մղվող կռիվներին։

Ճապոնիայի դեմ մղված կռիվների ժամանակ ցուցաբերած արիության համար պարգևատրվել է Կուտուզովի երկրորդ աստիճանի շքանշանով։

1945 թվականին դարձել է ԽՄԿԿ անդամ։

Պատերազմից հետո խմբագրել

Պատերազմի ավարտից հետո մոտ 12 տարի վարում է Խորհրդային Միության Մարշալ Լ. Ա. Գովորովի անվան հրետանու ռադիոտեխնիկական ակադեմիայի տակտիկայի ամբիոնի պետի պաշտոնը։

Առողջության պատճառով 1958 թվականից պահեստի գեներալ էր[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 665.
  2. Հրետանու գեներալ-մայոր Գևորգ Չայլախյան։ Արմո Մալխասյան, Սովետական բանակի հայ գործիչները, Ե., Հայպետհրատ, 1963, էջ 408-410։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 665