Գևորգ Մուշեղյան
հայ ճարտարապետ
Գևորգ Ռուբենի Մուշեղյան (դեկտեմբերի 17 (30), 1911[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 31, 2006, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1961) ։
Գևորգ Մուշեղյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17 (30), 1911[1] |
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 31, 2006 (94 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՀԱՊՀ (1937)[1] |
Աշխատավայր | Երևաննախագիծ |
Ուշագրավ աշխատանքներ | Կարապի լիճ |
Պարգևներ | |
Գևորգ Մուշեղյան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
- 1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը
- Աշխատել է Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում
- ԽՄԿԿ անդամ 1943 թվականից
- 1962-1974 թթ.` Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար[2]
Ստեղծագործական գործունեություն խմբագրել
Մուշեղյանի նախագծերով կառուցվել են՝
- Ակումբի շենք Արտաշատում (1937)
- Վ․ Ի․ Լենինի հուշարձանը Գորիսում (1939, քանդակագործ Սուրեն Ստեփանյան)
- Երևանում՝ բնակելի տների համալիրներ (ճարտարապետ Վ․ Աբովյանի հետ, 1939), Ազատության (1951), Գլխավոր (1960) պողոտաներում, Կոմունարների (1964) և Կոմերիտմիության (1974) այգիների վերակառուցումները
- «Կարապի լիճը» (1963)
- «Էրեբունի լիճը» (1965)
- Ճարտարապետական փոքր ձևեր՝ Ավան 3-ի բնակելի առաջին և երկրորդ միկրոշրջաններում
Մրցանակներ, պարգևներ խմբագրել
- Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության համամիութենական ստուգատեսի դափնեկիր, 1951
- Խորհրդային ճարտարապետության 1962-1967 թթ. նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր
- ՀԽՍՀ վաստակավոր շինարար, 1961
- Թամանյանի անվան ոսկե մեդալ, 2002
- Երևանի պատվավոր քաղաքացի, 2001
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Մուշեղյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 81)։ |