Գևորգ Մալիքյան

հայ կինոդերասան, թատրոնի դերասան, դերասան

Գևորգ Մալիքյան (անգլ.՝ Kevork Malikyan, հունիսի 2, 1943(1943-06-02), Դիարբեքիր, Թուրքիա), հայկական ծագումով անգլիացի դերասան, ուսուցիչ։ Մարմնավորել է Քյազիմի կերպարը «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» ֆիլմում։

Գևորգ Մալիքյան
Ծնվել է1943 հունիսի 2
ԾննդավայրԴիարբեքիր, Թուրքիա
ԿրթությունՌոզ Բրաֆորդ քոլեջ
ՔաղաքացիությունԱնգլիա Մեծ Բրիտանիա
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1968 թվականից
IMDbID 0539616

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Մալիքյանը ծնվել է 1943 թվականին, Դիարբեքիրի Դիվրիղի (Տևրիկ) շրջանում, հայկական ընտանիքում։ Հայրը՝ Մարտիրոս Թորոսը եղել է արհեստավոր։ Տիրապետելով հայերեն, քրդերեն, զազա, ֆրանսերեն, թուրքերեն լեզուներին աշխատել է նաև որպես թարգմանիչ և գրագիր։ Մայրը՝ Թուման, եղել է տնային տնտեսուհի։ 1953 թվականին մեկնել է Ստամբուլ, 4-րդ և 5-րդ դասարանները սովորել Քարագյոզյան միջնակարգ դպրոցում, այնուհետև Սկյուտարի Սուրբ Խաչ դպրեվանքում[1]։ 1963 թվականին մեկնում է Լոնդոն, սովորում Rose Bruford քոլեջի դրամայի բաժնում։ Աշխատում է հայտնի ռեժիսորների և դերասանների հետ։ 20 տարի շարունակ խաղացել է Շեքսպիրի պիեսներում։ 1974 թվականին հայրը մահանում է, սակայն նա հնարավորություն չի ունենում վերադառնալու Թուրքիա՝ պայմանավորված պարտադիր զինվորական ծառայության վտանգի հետ[2][3][3]։ Ստամբուլ վերադառնում է 19 տարի անց և մոր հետ տեղափոխվում է Լոնդոն, սակայն մայրը մահանում է 1984 թվականին։

Այժմ ապրում է Ստամբուլում և դասավանդում է դպրոցում։

Ֆիլմեր խմբագրել

Հեռուստաշոուներ խմբագրել

  • Mind Your Language
  • Auf Wiedersehen Pet, սերիա 1, էպիզոդ 11
  • Who Pays the Ferryman?, էպիզոդ 8։ The Daughters of Themis
  • The Detective, սերիա 3, էպիզոդ 3։ Art Attack
  • The Professionals, սերիա 2, էպիզոդ 9։ Blind Run and սերիա 3 էպիզոդ 2։ Backtrack

Ծանոթագրություններ խմբագրել

  1. This students will out of school
  2. Back to Turkey after 50 years
  3. 3,0 3,1 «'I came to die in Turkey, my homeland,' says Armenian actor». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել