Գևորգ Կարապետյան (ճարտարագետ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Կարապետյան (այլ կիրառումներ)

Գևորգ Նահապետի Կարապետյան (1936, Ազատավան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2024, Երևան, Հայաստան[փա՞ստ]), հայ ճարտարագետ, կամրջաշինարար, գրող և ինքնուս կոմպոզիտոր[1]։

Գևորգ Կարապետյան
Ի ծնեԳևորգ Նահապետի Կարապետյան
Ծնվել է1936(1936)
ԾննդավայրԱզատավան
ԱզգությունՀայ
Ոճ(եր)խորհրդային ճարտարապետություն
ԳործունեությունՃարտարագիտություն, Գրականություն, Երաժշտություն
ԿրթությունՀԱՊՀ

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Կարապետյանը ծնվել է 1936 թվականին Արարատի մարզի Ազատավան գյուղում։ Ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով ճարտարագետի որակավորում, մասնագիտացել կամուրջների և ճանապարհների նախագծման ոլորտում։ Հարյուրից ավել կամուրջների, ճանապարհների և քաղաքային այլ ենթակառուցվածքների հեղինակ է[1]։

Նախագծային աշխատանքներ իրականացրել է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում. նրա աշխատանքների թվին են պատկանում կարևոր քաղաքային ենթակառուցվածք հանդիսացող կամուրջներ Երևանում, Վանաձորում, Ալավերդիում, Ջերմուկում և Հայաստանի այլ քաղաքներում, Արտաշատի լիճը, կամուրջներ և ճանապարհներ հետխորհրդային երկրներում և Սիրիայում։ Գևորգ Կարապետյանը նաև 5 գեղարվեստական ժողովածուների[2][3][4], ինչպես նաև 25 երգերի և 8 պարեղանակների հեղինակ է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Official website. «Բանաստեղծ կամրջաշինարարը. «Հատվող եթեր»». Վերցված է 2022 թ․ հունվար 31-ին.
  2. Կարապետյան, Գևորգ (1998). Ղազինյան, Ա. (ed.). Աշնանային բողբոջներ։. Երևան: Տիգրան Մեծ. էջեր 205 էջ.
  3. Կարապետյան, Գևորգ (1998). Ոսկանյան, Մ. (ed.). Արարատ-Մասիս։ Առասպել. Երևան: Տիգրան Մեծ.
  4. Հայ տպագրության տարեգիրք (PDF). Vol. 3/99. Երևան. 1999. էջ 13.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)