Գևորգ Թամանյան

հայ ճարտարապետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թամանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գևորգ Ալեքսանդրի Թամանյան (փետրվարի 13 (26), 1910[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 4, 1993(1993-10-04)[2], Երևան, Հայաստան[2]), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1957), ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968

Գևորգ Թամանյան
Ծնվել էփետրվարի 13 (26), 1910[1][2]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհոկտեմբերի 4, 1993(1993-10-04)[2] (83 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան[2]
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ (1932)[1]
Պարգևներ
Գևորգ Թամանյան Վիքիդարանում
 Gevorg Tamanian Վիքիպահեստում

Ալեքսանդր Թամանյանի որդին է, Հուլիոս (Յուլի) Թամանյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

1932 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

Աշխատել և կատարելագործվել է Երևանում՝ հոր արվեստանոցում։ Նրա մահից հետո ավարտին է հասցրել շինարարական ընթացքի մեջ գտնվող կառույցները'

Գործունեությունը խմբագրել

Գևորգ Թամանյանի նախագծերով Երևանում իրականացվել է Կիևյան փողոցի կառուցապատումը (1953-1956 թվականներին, հեղինակային խմբի հետ), կառուցվել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի և պարարվեստի ուսումնարանի միացյալ շենքը (1948-1950 թվականներին, նոր կողաշենքը՝ 1976), Կոմիտասի անվան կոնսերվատորիան (1975), Հայգլխէներգոյի բնակելի տունը (1948-1950), Ջերմուկում` առողջարան և հանքային ջրերի տաղավարը (1950-1956), մշակույթի պալատներ Ճարտարում (1969) և Մարտունիում (1973, երկուսն էլ` ԼՂՀ-ում) և այլն։

Գևորգ Թամանյանը ստեղծել է 1400 նստատեղով ներկայիս Արամ Խաչատրյանի անվան համերգային մեծ դահլիճը (ավարտվել է 1953 թվականին), որը նրա ստեղծագործության գլուխգործոցն է։

Գևորգ Թամանյանի հսկողությամբ է մշակվել և իրականացվել նաև Կառավարական տան 800-տեղանոց նիստերի դահլիճը։

Պարգևատրվել է ՀՀ Պետական մրցականերով (1970, Հանրապետության հրապարակի կառուցապատման, 1980, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի համալիր վերակառուցման համար)։

Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության համամիութենական (1947), «Տարվա լավագույն կառույց» հանրապետական (1953) ստուգատեսների դափնեկիր[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Թամանյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Թամանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 134