Գևորգ Գոյան
Գևորգ Հովսեփի Գոյան (Տեր-Նիկողոսյան, (նոյեմբերի 10, 1901, նոյեմբերի 23, 1901 կամ 1901[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] - ոչ վաղ քան 1950 և ոչ ուշ քան 2021, փետրվարի 22, 1982 կամ 1982[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն), հայ խորհրդային թատերագետ։ ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործիչ։
Ի ծնե | Գևորգ Տեր-Նիկողոսյան |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1901, նոյեմբերի 23, 1901 կամ 1901[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | ոչ վաղ քան 1950 և ոչ ուշ քան 2021, փետրվարի 22, 1982 կամ 1982[1] |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | Թատերական գործիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Պարգևներ | |
Գևորգ Գոյան |
Կենսագրություն խմբագրել
ԽՄԿԿ անդամ 1930 թվականից։ 1935 թվականին ավարտել է Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ 1936 թվականից նույն ինստիտուտի դասախոս, 1949 թվականից պրոՖեսոր, 1958 թվականից՝ ԽՍՀՄ Ժողովուրդների թատրոնի պատմության ամբիոնի վարիչ։ Աշխատություններից են՝ «Ռուսական թատրոնի պատմությունը 17-19-րդ դարերում», «Ռուսական թատրոնի զարգացման ուղին», «Գլիկերիա Ֆեդոտովա»։ 1944 թվականին Երևանում մասնակցել է թատերական ինստիտուտի հիմնադրմանը և դասավանդել մինչև 1949 թվականը։ 1952 թվականին Մոսկվայում լույս է ընծայել համաշխարհային թատրոնի պատմության և հայագիտության ասպարեզում կարևոր ավանդ ներկայացնող՝ «Հայ թատրոնի 2000 տարին» երկհատոր աշխատությունը։ 1970 թվականին հայերեն հրատարակվել է «Ո՛րն է ազգային թատրոնը» հոդվածների ժողովածուն՝ նվիրված ԽՍՀՄ ժողովուրդների թատերական մշակույթի զարգացման հարցերին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 Гоян Георг Иосифович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Գոյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 156)։ |