Գևորգ Բամպուքճյան
հայ բանասեր
Գևորգ Միքայելի Բամպուքճյան (փետրվարի 23, 1923, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 24, 1996 կամ սեպտեմբերի 23, 1996[1], Ստամբուլ, Թուրքիա), հայ բանասեր, պատմաբան։ Թուրքիայի հայոց պատրիարքարանի դիվանի վարիչ (1967-1977), ավագ քարտուղար (1977-1982), միաժամանակ՝ «Շողակաթ» պարբերականի խմբագիր։
Գևորգ Բամպուքճյան թուրքերեն՝ Kevork Pamukciyan | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 23, 1923 Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 24, 1996 (73 տարեկան) կամ սեպտեմբերի 23, 1996[1] (73 տարեկան) Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բանասեր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և թուրքերեն |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է Կադը գյուղ թաղամասի ֆրերների վարժարանում։ Պոլսահայ մամուլում և տարեցույցներում, ինչպես և թուրքական հրատարակություններում ունի բազմաթիվ հոդվածներ։ Թուրքերեն «Իստանբուլ անսիկլոպեդիսի» բազմահատոր հանրագիտարանի հայկական բաժնի հիմնական հեղինակն է[2][3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 181.
- ↑ Baghdasaryan, Aram. «AV Production - Գևորգ Բամպուքճյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Բամպուքճյան» հոդվածին։ |