Գևորգ Արշակյան
Գևորգ Լիպարիտի Արշակյան (փետրվարի 28, 1928[1][2][3], Արմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - դեկտեմբերի 31, 2002[3], Երևան, Հայաստան[3]), հայ արձակագիր, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1967 թվականից։
Գևորգ Արշակյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1928[1][2][3] |
Ծննդավայր | Արմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 31, 2002[3] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան[3] |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ և խմբագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Շոթա Ռուսթավելու անվան թիվ 23 դպրոց |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Երևանի ֆիզիկայի ինստիտուտ, «Հայաստան» հրատարակչություն և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան |
Գևորգ Արշակյան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում։ Ութ տարեկան հասակում ընտանիքի հետ փոխադրվել է Հայաստան։ Երկու տարի սովորել է Լենինականի թիվ 3 միջնակարգ դպրոցում։ Հետո փոխադրվել է Երևան, սովորել է Շոթա Ռուսթավելու անվան միջնակարգ դպրոցում։ Աշխատել սկսել է 13 տարեկանից։ Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո զորակոչվել է խորհրդային բանակ և ծառայել մինչև 1951 թվականը։ Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի Արագածի արշավախմբում՝ ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանի փորձարանում։ 1963 թվականին որպես խմբագիր աշխատել է հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում։ 1966-1978 թթ. եղել է «Սովետական գրող» (մինչև 1976 թվականի կեսերը «Հայաստան») հրատարակչության գլխավոր խմբագրի տեղակալ։ 1979-1981 թթ. եղել է «Սովետական գրող» հրատարակչության մանկապատանեկան գրականության խմբագրության գլխավոր խմբագիր։ 1983 թվականի դեկտեմբերից եղել է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանի տնօրեն։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։
Նրա առաջին պատմվածքը՝ «Իմ հարևանուհին», տպագրվել է «Գրական թերթում», 1957 թվականին։ Երևանի դրամատիկական թատրոնը բեմադրել է Գ. Արշակյանի «Այս աշխարհի փոքրերը» պիեսը։ 1974 թվականին գրել է «Բակի վերջին գիշերը» կատակերգությունը։
Ռուսերեն առանձին գրքերով լույս են տեսել Գ. Արշակյանի «Թրաշուշաններ» (Երևան, 1968), «Սև և սպիտակ կարապներ» (Երևան, 1968), «Դաղձի բույրը» (Երևան, 1975), «Գնացքներ» (Երևան, 1980), չեխերեն՝ «Թրաշուշանների հովիտը» (Պրահա, 1966), լիտվերեն՝ «Սև և սպիտակ կարապներ» (Վիլնյուս, 1972), բուլղարերեն՝ «Դաղձի բույրը» (Վառնա, 1980) գործերը[4]։
Երկերի մատենագրությունը խմբագրել
- Թրաշուշաններ, Երևան, Հայպետհրատ, 1963, 122 էջ։
- Սև և սպիտակ կարապներ, Երևան, «Հայաստան», 1966, 244 էջ։
- Դաղձի բույրի, Երևան, «Հայաստան», 1972, 427 էջ։
- Գնացքներ, Երևան, «Սովետական գրող», 1978, 526 էջ։
Թարգմանությունները (ռուսերենից) խմբագրել
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Ծաղկուն ճամփա (մոլդովական պատմվածքների ժողովածու, որի մի մասը թարգմանել է Գ. Արշակյանը), Երևան, «Հայաստան», 1971, 202 էջ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005.
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 83.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Արշակյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 106)։ |