Գևորգ Արաբաջյան

հայ ռադիոտեխնիկ, գյուտարար և բարեգործ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Արաբաջյան (այլ կիրառումներ)

Գևորգ Արաբաջյան (1929, Սիլիստրա, Ռումինիա - հունիսի 4, 1997(1997-06-04)), բուլղարահայ ռադիոտեխնիկ, գյուտարար և բարեգործ[1]։

Գևորգ Արաբաջյան
բուլղար․՝ Кеворк Арабаджиян
Ծնվել է1929
ԾննդավայրՍիլիստրա, Ռումինիա
Մահացել էհունիսի 4, 1997(1997-06-04)
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի տեխնիկական համալսարան (1958)
Գիտական աստիճանդոցենտ
Մասնագիտությունգիտնական

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Արաբաջյանը ծնվել է 1929 թվականին Ռումինիայի Սիլիստրա քաղաքում (1947 թվականից Բուլղարիայի կազմում է)։ Ծննդավայրում ռումինական գիմնազիա է հաճախել, որից հետո ուսումը շարունակել է Սոֆիայի ռումինական քոլեջում։ Աշխատել է Հաղորդակցության գիտահետազոտական ինստիտուտում։ 1958 թվականին ավարտել է Սոֆիայի տեխնիկական համալսարանը։ 1965 թվականին Բուխարեստի Ազգային գիտական պոլիտեխնիկում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը։ Հաղորդակցության գիտահետազոտական ինստիտուտում ղեկավարել է «Տվյալների նախնական հաշվառման համակարգեր և միջոցներ» բաժինը։ Ստացել է դոցենտի կոչում։ Շվեյցարիայում Ժնևի ռադիոյի և հեռուստատեսության միջազգային կազմակերպությունում մասնակցել է ստանդարտիզացիայի և մետրալոգիայի ծրագրին։ 1977 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Վիեննա։ 1980 թվականի Մոսկվայի օլիմպիական խաղերի ժամանակ գործարկել է տվյալների և մուտքի համակարգը։ Մահացել է 1997 թվականին[1]։

Գևորգ Արաբաջյանը ավելի քան 50 գիտական հոդվածի, երկու տեխնիկական գրքի, 16 հայտնագործության և պատենտների հեղինակ է[1]։

Կինը` Էմիլիա Զախարիևան, մանկական գրքերի հեղինակ էր[1]։

Գևորգ Արաբաջյանը իր ժառանգության մի մասը՝ 58300 ամերիկյան դոլար նվիրաբերել է Սիլիստրայի Սուրբ Տիրամայր հայկական եկեղեցուն։ Նրա նվիրատվությամբ կառուցվել է և իր անունն է կրում հայկական տունը։ Հայկական եկեղեցու փողոցը ևս կրում է Գևորգ Արաբաջյանի անունը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Занов, Иван (2003). Арменците в Силистра – минало и съвременност. Силистра: издателство „Ритт“. էջեր 82–83.