Գևորգ Ատրյան
Գևորգ Ատրյան (Գևորգ Սերգեյի Խաչատրյան, հունիսի 30, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1984 թվականից։ Կիսել է տոհմական Խաչատրյան ազգանունը և երկրորդ մասը՝ Ատրյան դարձրել է իր գրական անունը։
Գևորգ Ատրյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1947 (76 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ |
Հաստատություն(ներ) | Լիտերատուրնայա Արմենիա և ՀԳՄ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Ալմա մատեր | ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ (1970) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1979) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Երևանում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1975-1979 թվականներին սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1979-1981 թվականներին վարել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի արձակի ու պոեզիայի բաժինը։ 1981 թվականից աշխատել է ՀԳՄ վարչությունում որպես գրական խորհրդական։ Միաժամանակ 1980 թվականից դասախոսել է Երևանի համալսարանում։
Գրել է ժամանակակից հայ և ռուս գրականության հարցերին նվիրված բազմաթիվ հոդվածներ, նշանավոր գրողների հետ երկխոսություններ, որոնք տպագրվել են ինչպես հանրապետական, այնպես էլ ԽՍՀՄ գրական մամուլում[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 67.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Ատրյան» հոդվածին։ |