Գևորգ Աճեմյան

հայ գրող, հրապարակախոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Աճեմյան (այլ կիրառումներ)

Գէորգ Վարդանի Աճեմեան (փետրվարի 18, 1932(1932-02-18)[1][2], Մանբիջ, Հալեպի մարզ, Սիրիա[1][2] - դեկտեմբերի 27, 1998(1998-12-27)[3] կամ դեկտեմբերի 31, 1998(1998-12-31)[2], Լիոն[2]), հայ գրող, հրապարակախոս, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիր։

Գևորգ Աճեմյան
արմտ. հայ.՝ Գէորգ Աճեմեան
Ծնվել էփետրվարի 18, 1932(1932-02-18)[1][2]
ԾննդավայրՄանբիջ, Հալեպի մարզ, Սիրիա[1][2]
Վախճանվել էդեկտեմբերի 27, 1998(1998-12-27)[3] (66 տարեկան) կամ դեկտեմբերի 31, 1998(1998-12-31)[2] (66 տարեկան)
Վախճանի վայրԼիոն[2]
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ և  Լիբանան
ԿրթությունՀայկազյան ազգային վարժարան[1], Կյուլլապի Կյուլպենկյան վարժարան[1] և Բեյրութի ամերիկյան համալսարան (1958)[1]
Ժանրերբանաստեղծություն և քնարապատմողական
ԱնդամակցությունՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ
ԱշխատավայրՍփիւռք
ԱմուսինՎերա Աճեմեան
Գևորգ Աճեմյան Վիքիդարանում
 Kevork Ajemian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Սիրիայում, եղեռնից մազապուրծ եղած սասունցիների ընտանիքում։ Սովորել է Հալեպի Հայկազյան և Կյուլպենկյան վարժարաններում։ 1948 թվականին ավարտել է «Ալեպպո» քոլեջը, 1958 թվականին՝ Բեյրութի ամերիկյան համալսարանի փիլիսոփայության բաժինը։ Զբաղվել է մանկավարժական աշխատանքով, հայերենի և անգլերենի ուսուցիչ է աշխատել հայկական դպրոցներում, միաժամանակ լիբանանահայ մամուլում տպագրել է արձակ էջեր, տեսական-քննադատական հոդվածներ։ Ստեղծագործության հիմնական թեման սփյուռքահայության պայքարն է հանուն ազգապահպանման։ Միակ ելքը տեսել է հայրենադարձության մեջ։ Եղել է «Սփյուռք» հանդեսի խմբագիրը։

Տեսական-քննադատական և գրական վերլուծական ուսումնասիրություններն ամփոփել է «Տեսական քննադատական փորձեր» (1962-1982) ժողովածուում[4]։

Ստեղծագործություններ խմբագրել

Սփյուռքահայ գրականության նշանավոր դեմքերից է, հեղինակ է պատմվածքների, վեպերի ժողովածուների։

  • «Հարդգողի ժառանգորդներն» վեպ
  • «Անկարելի պատմութիւն» (1956)
  • «Օրերէն ետք» (1958)
  • «Անորոշութեամբ եւ մասամբ նորեն» (1959)
  • «Անապահովութեան փողոցներ» (1964)
  • «Պիտի չարչարեմ բառերը» (1967)
  • «Ակամայ ծաղրածուն եւ այլ դերասաններ» (1968)
  • «Հաւերժական ճանապարհ» (1975)
  • «Հարդագողի ժառանգորդները» (1983)
  • «Սիմֆոնիա՝ աններդաշնակության մեջ» (1962, անգլերեն) վեպ
  • «Տեսական-քննադատական փորձեր» (1962-1982) ժողովածու

Գրքեր խմբագրել

  • Անապահովության փողոցներ, Ե., 1968։
  • Պիտի հիշենք երբևիցե Արևմտյան Հայաստանը, Բեյրութ, 1998
  • Rulling over the Ruins, USA, 1999
  • Խօսք ճանապարհի [ա.տ.], 1999։
  • A Time for Terror, USA, 2000.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Աճեմյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Աճեմյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 268