Գևորգ Ալթունյան (հեռուստահաղորդավար)

հայ հեռուստահաղորդավար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Ալթունյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալթունյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գևորգ Ալթունյան (մարտի 8, 1974(1974-03-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հեռուստահաղորդավար և մեկնաբան, 2012 թվականից՝ Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն[1][2], 2016 թվականից զբաղեցնում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնը[3]։

Գևորգ Ալթունյան
Ծնվել էմարտի 8, 1974(1974-03-08) (50 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1991)
Մասնագիտությունհեռուստահաղորդավար
ԱշխատավայրՀայկական ժամանակ, Կենտրոն, Արմենիա TV, Արմնյուզ, TV5 և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Ալթունյանը ծնվել է 1974 թվականի մարտի 8-ին Երևանում։ 1991 թ. ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ 1996-1998 թթ. ծառայել է Հայաստանի զինված ուժերում, որտեղ հիմնադրել է «Պաշտպան հայրենյաց» զինվորական թերթը։ 1999-2000 թվականներին թղթակցել է «Հայկական ժամանակ» և «Երկրապահ» թերթերին։ 2002 թ. աշխատանքի է անցել «Կենտրոն» հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել է «Տեսանկյուն» հաղորդաշարը։ 2004 թվականից զուգահեռաբար աշխատել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել է «Լրագրողական հետաքննություն» հաղորդաշարը։ 2004-2010 թթ. աշխատել է «Արմենիա» և «TV5» հեռուստաընկերություններում, որտեղ վարել է «Էքսպրես» լրատվական հաղորդումը, «Հեռուստադուել» թոք-շոուն և եղել է լրատվական ծառայության ղեկավարը։ 2010 թվականից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես լրատվական և վերլուծական հաղորդումների փոխտնօրեն, որտեղ հանդես է գալիս նաև «Տեսանկյուն» հաղորդաշարի հեղինակ և հաղորդավար, «Առաջին» լրատվական ծրագրի հաղորդավար։ 2012 -2016 թթ․-ին եղել է Գևորգ Ալթունյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կենսագրությունը Արխիվացված 2016-04-14 Wayback Machine Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կայքում
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Գևորգ Ալթունյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
  3. LLC, ZOOM GRAPHICS. «ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Մամուլի հաղորդագրություն». www.mil.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.