Գրքի համաշխարհային մայրաքաղաք

Գրքի համաշխարհային մայրաքաղաք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից քաղաքին տրվող տիտղոս է ի նշան գրքերի և ընթերցանության խրախուսման ծրագրերի որակի և գրքի արտադրության ոլորտում բոլոր մասնակիցների նվիրվածության գնահատման։

Տիտղոսի ժամկետը տևում է տարվա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրից (ապրիլ 23) մինչ հաջորդ տարվա ապրիլի 22-ը։

Տիտղոսի մասին խմբագրել

1996 թ. մեկնարկած Գրքի և Հեղինակային իրավունքի օրվա հաջողությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար խթան հանդիսացավ Գրքի համաշխարհային մայրաքաղաքի հայեցակարգը զարգացնելու, ընտրելով Մադրիդը որպես 2001 թ մայրաքաղաք. Այստեղ նույնպես հաջողելով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը որոշեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի անվանակոչումը դարձնել ամենամյա միջոցառում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրեց Հրատարակիչների միջազգային ասոցիացիային, Գրադարանների ասոցիացիաների և ինստիտուտների միջազգային ֆեդերացիային և Գրավաճառների միջազգային ֆեդերացիային մասնակցել թեկնածուների առաջադրման գործընթացում, որպեսզի ապահովի գրքի արտադրության երեք հիմնական ճյուղերի մասնակցությունը որոշում կայացնելու մեջ։

Նոմինացիան որևէ ֆինանսական մրցանակ չի ներառում, նա ավելի շուտ հիշատակում է գրքին և ընթերցանությանը նվիրված լավագույն ծրագրերը։

Առաջադրման չափանիշները խմբագրել

Նոմինացիոն հանձնաժողովը ողջունում է ընթերցանությանը աջակցող և քաջալերող առաջարկը ներկայացնող քաղաքի քաղաքապետի կողմից ներկայացրած կամ խրախուսվող ծրագրերը։ Ծրագրերը Գրքի և Հեղինակային իրավունքի Համաշխարհային մի օրից տեղափոխվում են հաջորդին։ Նոմինացիոն հանձնաժողովը իր ուշադրությունը կենտրոնացնում է հետևյալ չափանիշների վրա․

  • բոլոր մակարդակների մասնակցության աստիճանը (քաղաքայինից մինչև միջազգային մակարդակ)
  • ծրագրի հավանական ազդեցությունը
  • Թեկնածուների կողմից առաջարկվող գործունեության շրջանակը և որակը, և որքանով են դրանք ներգրավվում գրողներին, հրատարակիչներին, գրատներին և գրադարաններին։
  • գրքերը և ընթերցանությունը խրախուսող այլ նախագծեր
  • որքանով է ծրագիրը հարգում խոսքի ազատության սկզբունքները, ինչպես նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Սահմանադրությամբ, ինչպես նաև Մարդու իրավունքների հռչակագրի 19-րդ և 27-րդ հոդվածներով և Կրթական, Գիտական և մշակութային նյութերի ներդրման համաձայնագրով։

Գրքի համաշխարհային մայրաքաղաքներ խմբագրել

Հետևյալ քաղաքները ընտրվել են որպես Գրքի համաշխարհային մայրաքաղաք.

Տարի Քաղաք Երկիր
2001 Մադրիդ   Իսպանիա
2002 Ալեքսանդրիա   Եգիպտոս
2003 Դելի   Հնդկաստան
2004 Անտվերպեն[1]   Բելգիա
2005 Մոնրեալ[2]   Կանադա
2006 Թուրին[3]   Իտալիա
2007 Բոգոտա[4]   Կոլումբիա
2008 Ամստերդամ[5]   Նիդերլանդներ
2009 Բեյրութ[6]   Լիբանան
2010 Լյուբլյանա[7]   Սլովենիա
2011 Բուենոս Այրես[8]   Արգենտինա
2012 Երևան[9]   Հայաստան
2013 Բանգկոկ[10]   Թաիլանդ
2014 Պորտ Հարկորտ[11]   Նիգերիա
2015 Ինչհոն[12]   Հարավային Կորեա
2016 Վրոցլավ[13]   Լեհաստան
2017 Կոնակրի[14]   Գվինեա
2018 Աթենք[15]   Հունաստան
2019 Շարջա[16]   ԱՄԷ
2020 Կուալա Լումպուր[17]   Մալայզիա
2021 Թբիլիսի[18]   Վրաստան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. IFLA announcement selecting Antwerp as 2004 World Book Capital City
  2. UNESCO announcement selecting Montreal as 2005 World Book Capital City
  3. UNESCO announcement selecting Turin as 2006 World Book Capital City
  4. UNESCO announcement selecting Bogotá as 2007 World Book Capital City
  5. UNESCO announcement selecting Amsterdam as 2008 World Book Capital City
  6. UNESCO announcement selecting Beirut as 2009 World Book Capital City
  7. UNESCO announcement selecting Ljubljana as 2010 World Book Capital City
  8. UNESCO announcement selecting Buenos Aires as 2011 World Book Capital City
  9. UNESCO announcement selecting Yerevan as 2012 World Book Capital City
  10. UNESCO announcement selecting Bangkok as 2013 World Book Capital City
  11. UNESCO announcement selecting Port Harcourt as 2014 World Book Capital City
  12. UNESCO announcement selecting Incheon as 2015 World Book Capital City
  13. UNESCO announcement selecting Wrocław as 2016 World Book Capital
  14. UNESCO announcement selecting Conakry as 2017 World Book Capital
  15. UNESCO announcement selecting Athens as 2018 World Book Capital
  16. UNESCO announcement selecting Sharjah as 2019 World Book Capital
  17. «UNESCO World Book Capital 2020». UNESCO (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  18. «UNESCO World Book Capital 2021». UNESCO (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.