Գրքերի և կարտոֆիլի կեղևից կարկանդակների սիրահարների ակումբ

«Գրքերի և կարտոֆիլի կեղևից կարկանդակների սիրահարների ակումբ» (անգլ.՝ The Guernsey Literary and Potato Peel Pie Society), ռեժիսոր Մայք Նյուելի` 2018 թվականին նկարահանված ֆիլմը։ Սցենարը գրել են Դոն Ռուսը և Թոմաս Բեզուչը, հիմնված է Մերի Էնն Շաֆերի և Էնն Բերոուզի համանուն վեպի (2008) վրա։ Պրեմիերան կայացել է 2018 թվականի ապրիլի 9-ին Լոնդոնում։

Գրքերի և կարտոֆիլի կեղևից կարկանդակների սիրահարների ակումբ
անգլ.՝ The Guernsey Literary and Potato Peel Pie Society
Երկիր Միացյալ Թագավորություն
 Ֆրանսիա
 ԱՄՆ[1]
Ժանրդրամա, ռոմանտիկ ֆիլմ, պատմական ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԳրքերի և կարտոֆիլի կեղևից կարկանդակների սիրահարների ակումբ
Թվականապրիլի 20, 2018 և օգոստոսի 9, 2018[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայք Նյուել
ՊրոդյուսերԳրեհեմ Բրոդբենթ
Սցենարի հեղինակԹոմաս Բեզուչա, Դոն Ռուս և Քևին Հուդ
ԴերակատարներԼիլի Ջեյմս, Ջեսիկա Բրաուն Ֆինդլի, Մեթյու Գուդ, Միխիլ Հեյսման, Գլեն Փաուել, Քեթրին Փարքինսոն, Թոմ Քորթնի, Պենելոպա Ուիլթոն, Մարեկ Օրավեկ[1], Բրոնա Գալահեր[1], Քլայվ Մերիսոն[1], Բեռնիս Սթիջերս[1] և Քիթ Քոննոր[1]
ՕպերատորԶաք Նիքոլսոն
Պատմվածքի վայրԼոնդոն
Տևողություն124 րոպե

Սյուժե խմբագրել

1941 թվականին Գերնսի կղզում չորս ընկերների կանգնեցնում են գերմանացի զինվորները պարետային ժամը խախտելու համար։ Ձերբակալությունից խուսափելու համար նրանք ասում են, որ վերադառնում են գրական ակումբի հանդիպումից, որը կոչվում է «Գրքերի և կարտոֆիլի կեղևից կարկանդակների սիրահարների ակումբ»։

Հինգ տարի անց Ջուլիետ Էշթոնը զբաղվում է իր վերջին գրքի առաջխաղացմամբ։ Նրա հրատարակիչ Սիդնի Սթարկը խնդրում է նրան «The Times Literary Supplement» ամսագրի համար գրել հոդվածներ գրականության օգուտի մասին։ Ջուլիետը Դոուս Ադամսից ստանում է նամակ։ Նա գրել էր, որ իրեն բաժին է հասել Չարլզ Լեմի գրքի օրինակը և խնդրում է նրան հուշել, թե որտեղ կարելի է գնել այդ հեղինակի մյուս գրքերը։ Նա նաև պնդում է, որ «Գրքերի և կարտոֆիլի կեղևից կարկանդակների սիրահարների ակումբի» անդամ է։ Ջուլիետը նրան է ուղարկում Լեմի մեկ այլ գիրք և խնդրում կիսվել ակումբի մասին տեղեկատվությամբ և այն մասին, թե ինչպես է այն ձևավորվել։

Դերերում խմբագրել

Քննադատություն խմբագրել

Կինոքննադատները ֆիլմին հիմնականում տվել են դրական գնահատականներ։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմն ունի 82 % վարկանիշ` հիմնված քննադատների 61 գրախոսության վրա, միջին բալը 10-ից կազմում է 6,3[5]։ «Metacritic» կայքում ֆիլմը 100-ից ստացել է 65 միավոր` հիմնված 10 գրախոսության վրա, որը համապատասխանում է «հիմնականում դրական արձագանքներ» կարգավիճակին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. https://www.cineplex.de/film/deine-juliet/350773/
  3. Jr, Mike Fleming (2016 թ․ հոկտեմբերի 20). «Lily James Set To Star In 'The Guernsey Literary And Potato Peel Pie Society'». Deadline Hollywood. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  4. Busch, Anita (2017 թ․ մարտի 21). «Glen Powell, Michiel Huisman, 'Downton Abbey' Actors Join 'Guernsey'». Deadline Hollywood. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  5. «The Guernsey Literary and Potato Peel Pie Society (2018)». Rotten Tomatoes.
  6. «The Guernsey Literary and Potato Peel Pie Society Reviews». Metacritic.