Գրություններ սեղաններին
Գրություններ սեղաններին, երիտասարդական գրաֆիտիի տարատեսակ, որը հանդիպում է տարրական, միջնակարգ և բարձրագույն կրթական հաստատություններում։ Գրությունները լինում են թե՛ աշխատանքային հատվածում, թե՛ գրասեղանի այլ հատվածներում։
Գրությունների հետազոտություն խմբագրել
Ռուսաստանում մինչ 20-րդ դարի վերջը գրասեղաններին արված գրություններն իրենցից ներկայացրել են համեմատաբար քիչ ուսումնասիրված երևույթ[1]։ Գիտնականներից շատերը դրանք ընդունում են միայն կարգավորող և գեղագիտական տեսանկյունից, որի համաձայն նրանք իրենցից ներկայացնում են միայն վնասարարություն՝ վնասելով կրթական հաստատության սեփականությունը։ Միայն թե 2000-ական թվականներին հայտնվել են հետազոտություններ, որոնց նպատակն էր ուսումնասիրել գրությունների լեզվական բնութագրերը։ Գրաֆիտիների նկարագրին գերիշխող մոտեցումներն են պատմական, սոցիալ-մշակութային, հոգեբանա-մշակութային և լեզվաբանական[2]։ Ն. Ի. Տյուկաևան 2001-2004 թվականներին անցկացրել է ուսանողական գրաֆիտիների հետազոտություն[3] Բարնաուլի պետական մանկավարժական համալսարանում, Ալթայական պետական տեխնիկական համալսարանում, ըստ որոնց կազմվել են գրասեղանների գրությունները։ 2006 թվականին մի աշակերտուհի անցկացրել է Կիրով քաղաքի դպրոցի գրասեղանների գրությունների հետազոտություն և իր հետազոտություններով դարձել է Վ. Ի. Վերնադսկովի անվան համառուսական երիտասարդական ընթերցումների դափնեկիր։ Հետազոտողները պնդում են, որ սեղանների վրա արված գրությունների հետազոտությունները կարող են օգնել կրթական գործընթացում։
Գործառույթներ խմբագրել
Սեղանների վրա արված գրությունները կատարում են հետևյալ գործառույթները՝
- երկրորդ աշխարհի ստեղծում՝ ուշադրությունը շեղելով առօրյա կեցությունից
- հոգեբանական բեռնաթափում
- հաղորդակցական,
- առասպելական[4]
- հուշումների ստեղծում քննության, ստուգողականի և թեմատիկի ժամանակ։
Գրությունների ստեղծման պատճառներ են հանդիսանում՝
- հասցեատերին անմիջականորեն դիմելու հնարավորության բացակայություն
- հաղորդագրության զանգվածային տարածման հնարավորության բացակայություն
- հաղորդակցման ազատ ժամանակի բացակայություն
- միապաղաղության, սովորելու գործընթացի միօրինակության հաղթահարում[4]
- վախ քննություններից, թեմատիկներից կամ ստուգողական աշխատանքներից։
Հեղինակներ և գրություններ խմբագրել
Բարձրագույն կրթական հաստատություններում անցկացրած հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ գրություններ հիմնականում անում են I-II կուրսերի ուսանողները (գրությունների մոտ 90 %-ը)[5]։ Գրությունների հեղինակների զգալի մասը անտարբեր են ուսման գործընթացի հանդեպ։
Սովորական ուսանողական հեղինակը, որպես օրենք, նյութապես կախվածություն ունի ծնողներից, հաճախում է կրթական հաստատություն ստիպողաբար։ Սովորական հեղինակի հոգեբանական նպատակն է. «Ես գրում եմ այնտեղ, որտեղ ընդունված չէ, քանի որ ես լավագույն եմ, և ես այդպես եմ ուզում»[6][7]։
Գրությունների հեղինակներին ըստ վարքագծի կարելի է բաժանել մի քանի խմբերի.
1. Զգացմունքա-իմաստային հատկանիշներով.
- քնարական - ձգտելով իր խնդիրներին տալ գեղարվեստական ձև չափածո և արձակ ստեղծագործությունների ձևով («Ցանկանալը վնասակար չէ, վնասակար է չցանկանալը»),
- չեզոք - գրություններ թողողներ, որոնք չեն հաղորդում զգացմունքային կարգավիճակ («Հարգելի՛ ուսանող, դու պետք է սովորես, որպեսզի դառնաս լիարժեք անհատականություն»),
- զգացմունքային - գրություններ ստեղծողներ, արտահայտիչ արտահայտություններ պարունակող, կետադրության նշանների կրկնություն և այլն («Ուռա՜», «Ուժ չկա...», «ՁԱՆՁՐԱԼԻ Է»)[8]։
2. Նպատակասլացության մակարդակով՝
- նկարիչներ - գրությունների միջոցով արտահայտում են իրենց ստեղծագործական ներուժը՝ տարբերվելով մանրամասն նկարված մասերով,
- կրեոլիստներ - օգտագործում են հատուկ գրող նյութեր՝ գունավոր նշիչներ, գրիչներ, ներկեր,
- սկրիպտորներ - օգտագործում են միայն բանավոր նշաններ, առավել տարածված տեսակներ են[9]։
3. Ռազմավարական պարամետրերով՝
- ներկայացուցիչներ - իրենց ներկայացնող, իրենց անունները գրող, մականունները, խմբի համարը, ֆակուլտետի հապավումը, ավելի հաճախ հանդիպող տեսակ («Վասյա, խումբ. 221»),
- ընդդիմախոսներ - իրեն և իր նմաններին արտոնյալ դիրքում դնող, այլ ուսանողների համեմատաբար, այդ թվում նրանց բացասական գնահատականը, ով չի պատկանում տվյալ համախմբությանը («2204 ՝ հիմարներ», «Շանսոն՝ հիմարություն», «Արիա՝ սուպեր»),
- հայտարարություններ տվողներ - փորձում են հրապարակային որոշ իրադարձություններ հայտնել հանրությանը գովազդի օգնությամբ, երբեմն հայտարարությունը ունեն հումորային բնույթ («Եկեք ՈւՀԱ մերոնց աջակցելու համար», «Մենք շուտով ամուսնանալու ենք», «Զանգով տղաներ, հեռախոս 02»),
- տանջվողներ - դժգոհություն են արտահայտում գործող կանոնների դեմ («Հոգնեցրել է», «Ես չեմ կարող այլևս ապրել»),
- պատմիչներ - գրություններ թողողներ, որոնք պատկանում են նշումներ անողների տեսակին («Ես երեկ զբոսնել եմ Ժենյայի հետ»),
- հարցնողներ - հարցեր, խնդրանքներ, շփվելու առաջարկներ գրողներ («Ո՞վ մեզ հետ կգա կինոթատրոն:»)[10]։
4. Ստեղծագործական պարամետրերով՝
- պասիվ գրաֆիտի ոճի նկարիչներ - հակիրճ գրությունների հեղինակներ, որոնք չեն կատարում տեղեկատվական ֆունկցիա,
- ինվեկտիվ գրաֆիտի ոճի նկարիչներ - բացասական, ճղճիմ գրությունների հեղինակներ,
- ռեֆլեկտիվ գրաֆիտի ոճի նկարիչներ - հեղինակներ, որոնք նախընտրում են իրենց բացասական զգացմունքները արտահայտել անվերապահորեն, հեգնանքի միջոցով[11]։
5. Հոգեբանական նկարագրով՝
- «մտահոգվածներ» - սեռական բնույթի գրությունների հեղինակներ,
- «լքվածներ» - դժբախտ սիրո մասին տեքստերի հեղինակներ, ովքեր գրում են մենակությունը անհանդուրժողականության մասին («Յուրա, ես ինձ վատ եմ զգում առանց քեզ»),
- «անհանդուրժողներ» - բացասական գրությունների հեղինակներ, որոնք պարունակում են դժգոհություն կրթական հաստատության պատերի ներսում գտնվելու համար («Ես մրսում եմ, սոված եմ և քնել եմ ուզում»),
- «անզուսպներ» - մի շարք հանգամանքների արագորեն արձագանքողներ, որոնք ուղեկցում են ուսուցման գործընթացին («Ես նստած եմ դասախոսությանը, ես լարված եմ»),
- «արտահայտիչ» - հաղորդագրություններ թողողներ, որոնք բնութագրվում են զգացմունքային պայթումներով («Ջան!»),
- «բողոքականներ» - շրջակա միջավայրի դեմ բողոք արտահայտողներ («Որքա՞ն կարելի է մեզ տանջել»),
- «աննկատներ» - հեղինակներ, ովքեր ցանկանում են հայտնել իրենց մասին, հիմնականում տառապում են Բոբչինսկի սինդրոմով («Բարև, իմ անունը Լենա է, արի շփվենք»),
- «երջանիկներ» - բողոքարկումներ հեղինակներ, իրադարձությամբ ներբողված, որը ուղեկցում է ուսուցման գործընթացին («Դասախոսությունից դասախոսություն ուսանողները երջանիկ են ապրում»),
- «ուրախներ» - տարբեր իրադարձություններ ծաղրողներ, այդ թվում արգելված թեմաները («Մի՛ խռմփացրու դասախոսության ժամանակ, որպեսզի չարթնացնես քո մոտիկին»),
- «տխուրներ» - հուսահատված, անհույս բնույթի գրություններ թողողներ («Վեր կկենամ վաղ առավոտյան, կխմեմ մի բաժակ սնդիկ և կգնամ կսատկեմ այդ համալսարանում»),
- «ջղայնացածներ» - խստորեն բացասական զգացմունքներ արտահայտող գրություններ, հաճախ օգտագործում են տարօրինակ բառապաշար («Այսօր ես գնել եմ նռնակ՝ վերջ հարազատ դեկանին»)[12]։
Սեղանների վրա գրություններ թողնում են թե՛ տղանները, թե՛ աղջիկները։
Գրությունների տեսակներ խմբագրել
Գրասեղանների վրա արված գրությունները կարող են լինել թե՛ բանաստեղծական, թե՛ արձակ։ Նաև կարող են լինել գծանկարներ և նկարներ և տարբեր գրություններ։ Ընդհանուր առմամբ գրությունները բնութագրվում են դրույթական տեղեկություն տրամադրելով։ Գրությունները դասակարգվում են մի քանի հատկություններով։
1. Նպատակաուղղվածությամբ՝
- պատմողական («Եվգենի, դուք բյակա եք»),
- բացականչական («Աջակցում եմ նախորդ հեղինակին»),
- հարցական («Ինչպե՞ս է քո անունը:»),
- դատողական(«Ավելի լավ է կախվել, քան հանձնել քննաշրջանը»):[13]
2. Արտացոլված իրավիճակի քանակի՝
- փոխհատվածային («Ժենյային եմ ուզում»),
- երկպահային («Ես լավ առաջարկ ունեմ՝ եկեք բոլորս գնանք տուն»),
- բազմապահային, որոնց պատկանում են, հիմնականում, երկար բանաստեղծությունները[13]։
Թեմանների շարքում, որոնց հաճախ դիմում են հեղինակները՝ սերն է, երաժշտական հետաքրքրությունները, երեկոյան ժամանցը։ Հաճախ հանդիպում է տարօրինակ բառապաշարը, բնորոշ առանձնահատկություն է համարվում այն, որ հեղինակները, իմանալով լեզվի օրենքները, անտեսում են ուղղագրությունը և կետադրությունը։
Գրությունների հասցեատերեր խմբագրել
Գրությունների հիմնական ընթերցողները լինեում են սովորողները (ուսանող կամ դպրոցական)։ Զանգվածային հաղորդակցման հիմնական առանձնահատկությունը համարվում է այն, որ հիմնականում դիմելուց օգտագործվում է եզակի թիվը, այն դեպքում, երբ ընթերցողները կարող են լինել շատ («Ուսուցչին նայի՛ր, ոչ թե այստեղ»)[14]։
Պատասխանատվություն խմբագրել
Գրություններ անելու դեմ արգելքները գրված են ներքին կանոնակարգի կանոններում և կրթական հաստատության այլ փաստաթղթերում։ Որպես կարգապահական պատիժ կարող են կիրառել զգուշացում և նկատողություն։ Բարձրակարգ կրթական հաստատությունների ղեկավարները գրությունների համար ուսանողներին կարող են սպառնալ հեռացումով[15]։ 2007 թվականին CBS-ը հայտնել է այն մասին, որ Նյու Յորքից մի 13-ամյա աշակերտուհի ձերբակալվել է ոստիկանության կողմից՝ «Okay» բառը սեղանին գրելու համար։ Ձերբակալումը իրականացվել է դպրոցի տնօրենի խնդրանքով[16]։
Տես նաև խմբագրել
Գրականություն խմբագրել
- Косых Н. И. Игровое начало в студенческом граффити // Вестник Барнаульского государственного педагогического университета. Серия гуманитарные науки. — 2002. — № 2.
- Косых Н. И. «Партовые граффити» как разновидность коммуникации в молодёжной субкультуре // Картина мира: методы, модели, концепты. Материалы всероссийской междисциплинарной школы молодых учёных: «Картина мира: язык, философия, наука» 1—3 ноября 2001 / Под общей редакцией З. И. Рязановой. — Томск: Изд-во ТГУ, 2002. — С. 144—149. — 360 с.
- Ларионова А. Ю. Студенческое граффити как дискурсивный текст // Известия Уральского государственного университета. Гуманитарные науки. Вып. 14. — 2007. — С. 120-129.
- Лебедева Н. Б. Студенческое граффити: жанроведческий аспект (Часть первая: фациент “Автор”) // Вестник Алтайской науки. Образование. — 2002. — № 1.
- Прохоренко Олег. Школьница читала надписи на партах // Вятский край. — 2006. — 23 июня.
- Тюкаева Н. И. Некоторые аспекты рассмотрения студенческих граффити // Естественная письменная русская речь: исследовательский и образовательный аспекты. Часть II: Теория и практика современной письменной речи: Материалы конференции / Под ред. Н. Д. Голева. — Барнаул: Изд-во Алт. ун-та, 2003. — С. 80—86.
- Тюкаева Н. И. Студенческое граффити как жанр естественной письменной русской речи : Диссертация на соискание учёной степени кандидата филологических наук. — М.: РГБ, 2005. — В. 10.02.01. — С. 229.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Тюкаева, 2005, էջ 87
- ↑ Тюкаева, 2005, էջ 89
- ↑ Тюкаева, 2005
- ↑ 4,0 4,1 Тюкаева, 2005, էջ 88
- ↑ Тюкаева, 2005, էջ 92
- ↑ Тюкаева, 2005, էջ 90
- ↑ Тюкаева, 2005, էջ 101
- ↑ Тюкаева, 2005, էջ 94
- ↑ Тюкаева, 2005, էջ 95
- ↑ Тюкаева, 2005, էջ 96
- ↑ Тюкаева, 2005, էջ 97
- ↑ Тюкаева, 2005, էջ 130
- ↑ 13,0 13,1 Тюкаева, 2005, էջ 126
- ↑ Тюкаева, 2005, էջ 111
- ↑ Иванова Е. «Добро пожаловать в университет, или Памятка первокурсника». Омский государственный педагогический университет. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 7 декабря 2008-ին.
- ↑ «Американскую школьницу арестовали за надпись на парте». Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 7 декабря 2008-ին.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի օգոստոսի 4-ի օրվա հոդված: |