Գրոսբերեն (գերմ.՝ Großbeeren), կոմունա Գերմանիայում, Բրանդենբուրգ երկրամասում։

Բնակավայր
Գրոսբերեն
գերմ.՝ Großbeeren[1]
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես51,89 կմ²
ԲԾՄ42 մետր
Բնակչություն9073 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ033701
Փոստային դասիչ14979 և 15831
Ավտոմոբիլային կոդTF
Պաշտոնական կայքgrossbeeren.de(գերմ.)
Գրոսբերեն (Գերմանիա)##
Գրոսբերեն (Գերմանիա)

Մտնում է Տելտով Ֆլեմինգ շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը 7466 մարդ է (2010 թվականի դեկտեմբերի 31–ի տվյալներով)[3] (2007)։ Զբաղեցնում է 51,89 կմ²տարածք։ Պաշտոնական կոդն է 12 0 72 120։

Կոմունան բաղկացած է 7 գյուղական համայնքներից։

Տարեթիվ Բնակչություն
2005 6809
2010 7397

Պատմություն խմբագրել

XIX դարում փոքրիկ գյուղակ էր գրեթե 1000 բնակչով։ Հայտնի է 1813 թվականի օգոստոսի 23–ին ֆրանսիացիների և ռուս–պրուսական–շվեդական զորքերի միջև կայացած ճակատամարտով։

1813 թվականի ամռանը կնքված համաձայնությունից հետո Նապոլեոնը որոշեց գրավել Բեռլինը․ դրա համար առանձնացվեց բանակ՝ բաղկացած 70000 մարդուց, հիմնականում՝ Ռեյնի միության և սաքսոնյան զորքերից, Նիկոլա Շառլ Ուդինոյի ղեկավարությամբ։ Բեռլինը պաշտպանում էր Հյուսիսային զորքը․ շվեդները՝ Շառլոտենբուրգում, ռուսները՝ Շպանդաուում, պրուսները՝ քաղաքի հարավում։ Հյուսիսայի զորքի գլխավոր հրամանատար Բերնադոտը ցանկանում էր հանձնել Բեռլինը՝ Պրուսիայի մայրաքաղաքը, առանց դիմադրության․ պրուսները դրան չհամաձայնեցին։ Բերնադոտը ստիպված էր փոխել որոշումը, բայց չէր տալիս սպասելի հանձնարարականները։ Այդ էր պատճառը, որ Ուդինոյի զորքերին նրանք չկարողացան համապատասխան ուժերով դիմավորել։ Ջոկատները լիովին տարանջատված էին։ Տաուենցինը ետ մղեց առաջին գրոհը, բայց Ռենյեի զորքը զբաղեցրեց Գրոս-ի Կլայնբերենը։ Այդ ժամանակ, չնայած Բերնադոտի՝ Տեմպելհոֆի բարձունքը լքելու հրամանին՝ Ֆրիդրիխ Վիլհելմ Բյուլովը գրոհեց և գրավեց Գրոսբերենը։ Ֆրանսիացիների զիջեցին և վերադարձան՝ կորցնելով 3000-4000 մարդ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրոսբերեն» հոդվածին։