Գարիզիմ կամ Գրիզիմ կամ Գարիզին (բիբլիական եբրայերեն՝ גרזים; ծագում է גָּרַז gaw-raź «անջատ, կտրված լինել», հին հունարեն՝ Γαριζίν; լատին․՝ Garizim; արաբ․՝ جرزيم‎‎), լեռան անուն՝ Սամարիայի կենտրոնում՝ Նաբլուս քաղաքի հարավային մասում։

Գրիզիմ
Տեսակլեռ
Երկիր Պաղեստին
Վարչատարածքային միավորՆաբլուս
Բարձրությունը ծովի մակարդակից881 մետր

Հիշատակում Աստվածաշնչում խմբագրել

Բիբլիական ժամանակներում սկզբնապես գտնվում էր Եֆրեմովի ցեղի կալվածքում։ Գևալ լեռան հետ Գրիզիմը Մոիսեյի կողմից նշանակվել էր ամենամյա համընդհանուր ժողովի ժամանակ Օրենքի ընթերցման համար։ Այստեղ էին գտնվում Իսրայելի վեց ցեղերը. Սիմեոնովոն, Լեվիինոն, Իսսախարովոն, Իոսիֆովոն և Վենիամինովոն, ովքեր պետք է կատարեին Օրենքի օրհնությունը, միաժամանակ հակառակ լեռան վրա՝ մյուս վեց ցեղերն էին. Ռուվիմովոն, Գադովոն, Ասիրովո, Զավուլոնովո, Դանովո և Նեֆալիոմովոն, ովքեր անիծում էին այն խախտողներին։ Ուխտի Տապանակը՝ շրջապատված հոգևորականներով և լևիտամներով, գտնվում էր այդ շարքում՝ երկու լեռների միջև։

Գևալ լեռան վրա՝ Մոիսեյի հրամանով իսրայելցիները ամբողջական քարերից կառուցեցին զոհասեղան, որոնց վրա փորագրված էին Աստծո 10 պատվիրանները։ Երկու լեռներն էլ գտնվում էին Եֆրեմովի ցեղի տարածքում և բաժանվում էին հովտով, որտեղ այնուհետև կառուցվեց Նաբլուսը (Շխեմ)։ Լեռան հյուսիսարևմտյան մասում է գտնվում Իակովի ջրհորը[1]։

Սամարիտաններ խմբագրել

 
Սամարիտանները նշում են Սուկկոտը՝ Գրիզիմ լեռան վրա

Բաբելոնյան գերությունից հետո սամարիտանները Գրիզիմ լեռան վրա կառուցեցին տաճար, որը Հիրկան Երկրորդի կողմից ավերվեց մոտավորապես Ք.ա. 110 թվականին, բայց դրանից հետո այն շարունակեց մնալ սամարիտանների աղոթատեղին, ինչի մասին հիշատակում է սամարիտանուհին՝ Հիսուս Քրիստոսի հետ զրույցի ժամանակ։

Կայսր Ադրիանը Գրիզիմ լեռան վրա կառուցեց Յուպիտերի սրբատեղին։ 484 թվականին Զենոն կայսրն այստեղ կառուցեց Աստվածամոր եկեղեցին։ Արաբների կողմից նվաճվելուց հետո եկեղեցին ոչնչացվեց. եկեղեցու տեղում կառուցվեց Գանիմա իբն Ալի շեյխի դամբարանը, ով Սալահ ադ-Դինի զինակիցն էր[2]։

20-րդ դարի վերջին սամարիտանները Գրիզիմ լեռան վրա կառուցեցին Կիրյատ-Լուզա բնակավայրը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ринекер, Фритц, Майер Г. Колодец Иакова // Библейская энциклопедия Брокгауза. — Christliche Verlagsbuchhandlung Paderborn, 1999. — 1226 с.
  2. Фотографии горы Гризим

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Гаризим». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիզիմ» հոդվածին։