Գրիգոր Սաթամյան

հայ դերասան, ռեժիսոր, թարգմանիչ

Գրիգոր Սաթամյան (դեկտեմբերի 8, 1940(1940-12-08), Բեյրութ, Լիբանան), հայ դերասան, ռեժիսոր, թարգմանիչ։

Գրիգոր Սաթամյան
Ծնվել էդեկտեմբերի 8, 1940(1940-12-08) (83 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան և  ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր և թարգմանիչ
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1940 թվականի դեկտեմբերի 8-ին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում[1]։ Կրթությունը ստացել է Հովակիմյան-Մանուկյան վարժարանում, ինչպես նաև Ամերիկյան համալսարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Լոնդոնի Բրիստալ Օլդ Վիկ և կինոարվեստի դպրոցներում, 1964-1968 թվականներին։ Բացի ուսում ստանալուց` մասնակցել է Լոնդոնի Հայ երիտասարդաց թատերախմբի և Արքունական թատրոնի ներկայացումներին։

1968-ից սկսել է աշխատել Բեյրութի հայ երիտասարդաց միության «Վահրամ Փափազյան» թատերախմբում։ Պ. Ֆազլյանից հետո թատերախումբն սկսել է ղեկավարել Սաթամյանը։ 1976 թվականին տեղափոխվել է Ամերիկա, որտեղ շարունակել է թատերական գործունեությունը[2]։

Գրիգոր Սաթամյանի բեմական գործունեության 40-ամյակը նշվել է 2002 թվականին, Փասադինայում։ Գրիգոր Սաթամյանը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Արևմտյան Ամերիկայի գեղարվեստական ղեկավարն է և գաղութում գործող միակ կայուն «Սաթամյան» թատերախմբի գեղարվեստական ղեկավարը[3]։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Թատերական գործունեությունն սկսել է Բեյրութի Հայ երիտասարդաց միության «Վահրամ Փափազյան» թատերախմբում, նաև ղեկավարել է այն։ Անգլերենով բեմադրություններ է արել նաև Ամերիկյան համալսարանում։ Թատերախումբը 1972 թվականին մասնակցել է հյուրախաղերի Հայաստանում` Երևանում, Արտաշատում, Լենինականում, էջմիածնում և այլ վայրերում։ Բեմադրել է պիեսներ, որոնք շատ են սիրվել հանդիսատեսի կողմից։

1976 թվականին Սաթամյանը Լիբանանի քաղաքական իրադարձությունների պատճառով տեղափոխվել է Ամերիկա։ Նյու Յորքում, Բոստոնում, Դիտրոյթում, Ֆիլադելֆիայում կազմակերպել է տարբեր թատերախմբեր, անցկացրել է տարբեր հայերեն շաբաթական հեռուստահաղորդումներ վարել, խաղացել է տարբեր դերեր։ Ներկայացումներ է բեմադրել «Արտավազդ» թատերախմբի հետ։ Հյուրախաղերի է մասնակցել նաև Կանադայում։

Դերեր խմբագրել

  • «Ժայռ»՝ Արշակ
  • «Ժորժ Դանդեն»՝ Քլեանդր
  • «Արջ»՝ Լուկա
  • «Բազում աղմուկ վասն ոչնչի»՝ Բենեդիկտ
  • «Կասկածը կնոջ մտքին մեջ»` Քամիյ
  • «Մեծապատիվ մուրացկաններ»` Աբիսողոմ աղա
  • «Չար ոգի»` Գիժ Դանիել

Բեմադրած ներկայացումներ խմբագրել

  • «Ստախոս կուզվի» («Պարոնյան» թատերախումբ, Բոստոն)[4]
  • «Հացագործին կինը» («Արտավազդ» թատերախումբ, Լոս Անջելես, Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ)
  • «Մթին կատակերգություն» («Արտավազդ» թատերախումբ, Լոս Անջելես)
  • «Տիկնոջ հանգուցյալ մայրը» («Արտավազդ» թատերախումբ, Լոս Անջելես)
  • «Մեծ լռություն» («Արտավազդ» թատերախումբ, Լոս Անջելես)
  • «Արդյոք ո՞վ է մեռնողը» («Արտավազդ» թատերախումբ, Լոս Անջելես)
  • «Կորսված նամակ մը» («Արտավազդ» թատերախումբ, Լոս Անջելես)

Պարգևներ խմբագրել

  • 2017 թվական, նոյեմբերի 1` Սբ. Սահակ, Սբ. Մեսրոպ շքանշան[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բ. Հովակիմյան, Թատերական օրացույց, Երևան, 2010, էջ 86
  2. Նույն տեղում, էջ 86
  3. Հարցազրոյց Գրիգոր Սաթամեանի հետ(չաշխատող հղում)
  4. «ՀԲԸՄի «Գրիգոր Սաթամեան» Թատերախումբը Պիտի Ներկայացնէ «Ստախօսը» Կատակերգութիւնը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  5. Գրիգոր Սաթամեան՝ Ի Պատուի