Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Շահինյան (արևմտ․հայ․՝ Գրիգոր Շահինեան, 1930, Դամասկոս, Սիրիա - փետրվարի 15, 2009, Բեյրութ, Լիբանան)։ Սփյուռքահայ գրականագետ, հոգեբան, ուսուցիչ, դասախոս։ «Ահեակ»-ի հիմնադիր և խմբագիր[1]։

Գրիգոր Շահինյան
արմտ․հայ` Գրիգոր Շահինեան
Դիմանկար
Ծնվել է1930
ԾննդավայրՍիրիա Սիրիա, Դամասկոս
Մահացել էփետրվարի 15, 2009
Մահվան վայրԼիբանան Լիբանան, Բեյրութ
ՔաղաքացիությունԼիբանան Լիբանան
Ազգությունհայ
Մայրենի լեզուարևմտահայերեն
ԿրոնՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Կրթություն

Բրյուսելի բանասիրության և մանկավարժության ուսուցչական աստիճան

Փարիզի Սորբոն համալսարանի գրականության բաժին
Կարողություն«Ահեակ» գրական հանդեսի հիմնադիր, վարիչ-խմբագիր Լևոն Շանթ» մշակութային կենտրոնի հիմնադիր
ԱշխատանքՈւսուցիչ, դասախոս, խմբագիր
ԱմուսինԱրաքսի
ԵրեխաներՇաղիկ, Հասմիկ, Նանե

Կենսագրություն խմբագրել

Նախնական ուսումը ստանում է Դամասկոսի հայկական և ֆրանսիական վարժարաններում։ 1945-ին, կրկին փոխադրվելով Բեյրութ, հաճախում և ավարտում է Համազգայինի ճեմարանը։ Շահինյանը մինչ բարձրագույն կրթություն ստանալը դասավանդում է դպրոցներում է նաեւ։ Մեկնելով Բելգիա՝ նա ընդունվեց Բրյուսելի Ազատ համալսարան, որտեղ սովորում է բանասիրության և մանկավարժության բաժիններում, ապա 1956-ին Ուսուցչական աստիճան ստանում է ուսուցչական աստիճան[1]։

Շահան Շահնուրի ստեղծագործությունը ուսումնասիրող դոկորական աշխատանքով պաշտպանում է իր աստիճանը 1979-ին[2], Փարիզի Սորբոն համալսարանի գրականութեան բաժնում, և ապա 1994-ին՝ Երևանի պետական համալսարանում[1]։

Գրիգոր Շահինյանը, կարճատև հիվանդության պատճառով, մահանում է 2009 թվականի փետրվարի 15-ին Բեյրութ քաղաքում[3]։

  Անշփոթելի է Գրիգոր Շահինյանի, իբրև գրականագետի ու պարզապես մարդու կերպը, կերպընկալումը, մարդկանց հետ հարաբերվելու մեղմաբարո «արվեստը», որ շատերին գուցե տարօրինակ թվա, բայց իմ պատկերացմամբ,- հակառակ մեր շփումների, հանդիպումների սակավութեանը,- իր առաքելությամբ նա «լռելյայն» ոգևորված էր, խորապես գիտակցում էր «գիրը մնում է հիշատակող» իր մասնավոր խոսքի նշանակությունը և ապրում էր իր՝ շահինյանական գրադատական, մանկավարժական և մարդկային գեղագիտությունը ի սպաս դնելով հատկապես նորեկ սերունդի զարգացմանը, ազգային ինքնության գիտակցմանը․ և այն էլ Սփյուռքի մեջ։ Ծանոթներիցս մեկը, որ ուսումը ստանում էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսութեան դպրեվանքում, շատ պատկերավոր է ներկայացնում իր ուսուցիչին․ «Պարոն Գրիգորը դասավանդում է նույն կերպ, ինչպես իրեն դասավանդել էին Լևոն Շանթն ու Նիկոլ Աղբալյանը։ Մենք զարմացած էինք․ այդչափ հայամտած ուսուցիչ-գեղագետ՝ իմաստությամբ լեցուն և խանդավառող իմ սերունդի տղաները չէին տեսել․․․»։
- Արթուր Անդրանիկյան
 
  Գրիգոր Շահինյանը բացառիկ երևույթ էր Լիբանանի սփյուրքահայ գրական և մշակութային կյանքի մեջ, ուսուցիչ, խմբագիր եւ գրականագետ։ Իրեն ճանչում եմ իբրև «Ահէկան»-ի խմբագիր, երբ թատերական հոդվածներ և վերլուծումներ էի գրում այդ կարևոր և կարճատև հարդեսի համար։ Հասկանում էր խմբագրի պարտականությունը։ Ավելին՝ որովհետև «վաթսունական թվականների» մարդ էր հավատւմ էր թէ «Ահէկան»-ը պետք է նաև իր մեջ բերի տեղական, այսինքն ոչհայկական մշակոյթը՝ իր հոգսերով և նորարարություններով։ Այդ տարիներին հատկանշական էին թէ հայկական, թէ արաբական ժողովրդի մեջ, իրենց հարցադրումներով և փնտրտուքներով։ Գրիգոր Շահինյանի դերը այդ կարճ գրական և մշակութային զարթոնքում տակավին լիովին չէինք գնահատել, ոչ էլ իր վճռական և երկարատեւ տարիները «Ճեմարան»-ում իբրև ուսուցիչ և դաստիարակ։ Այս հոդվածը՝ Էսքիզներ դիմանկարի համար․ Գրիգոր Շահինյան[4] այստեղ մի մասը պակասում է։ Շնորհակալություն։
- Թալին Ոսկերիչյան, 2019 դեկտեմբերի 7
 

Ուսուցչական և դասախոսական ասպարեզ խմբագրել

Լիբանան դարձին շարունակում է ուսուցչական-դասախոսական աշխատանքը Համազգային ճեմարանում, համալսարանական հաստատություններում։

Հիմնադիր, «Ահեակ» գրական հանդեսի վարիչ-խմբագիր խմբագրել

Աշխատակցել է բազմաթիվ հայկական օրաթերթերում և գրական հանդեսներում։

1965-ին հիմնադրում և ղեկավարում է իբր վարիչ-խմբագիր «Ահեկան» մշակութային ու գրական հանդեսը։ Հրապարակում է բազմաթիվ գրականագիտական հոդվածներ։

Մենագրություններ և օտարալեզու գործեր, հատորներ և բառարան խմբագրել

Ունի գրաբանական-գրադատական ճոխ վաստակ, հատկապես մենագրություններ նվիրված համաստեղի Գուրգեն Մահարուն, Լևոն Շանթին։ Ստեղծել է նաև օտարալեզու գործեր նվիրված հայ գրականության դէմքերին։

Ինչպէս նաև հայ գրականությունը Ֆրանսերենով ներկայացնող «Panorama de la literature armenienne» ու «Oeuvres vives de la literature armenienne» և հուշերի հատընտիր «Վերաքաղ» հատորները։

Գրիգոր Շահինյան հեղինակել է և բազմիցս վերահրատարակել իր «Ֆրանսերեն-հայերեն» բառարանը։

Գրիգոր Շահինյանի հատորները կարելի է ձեռք բերել կաթողիկոսարանի գրատունում[5] խմբագրել
  • Շահան Շահնուր – Աքսոր եւ Արուեստ - Գրիգոր Շահինեան
  • Կենսագրութիւն Եւ Մատենագիտութիւն Շահան Շահնուրի - Գրիգոր Շահինեան
  • ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԴԱՍԱՒԱՆԴՈՒՄԻ ԿԵՐՊ - Գրիգոր Շահինեան
  • ԹՂԹԱԿՑՈՒԹԻՒՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԵՐԵՔ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐՈՒ ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԽՈՐԷՆ Ա. ՄՈՒՐԱԴԲԷԿԵ - Գրիգոր Շահինեան
  • ՀԱՅՐԻԿԻՆ ԵՒ ՏՈՒՏՈՒՆԻՆ ԱՄԱՌՆԱՅԻՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ - Գրիգոր Շահինեան
  • «Դաւիթ Եւ Խանդութ», *«Սասունցի Դաւիթի Մանկութիւնը», *«Փոքր Մհեր», *«Սասունցի Դաւիթի Եւ Մսրայ Մելիքի Կռիւը», *«Սանասար Եւ Պաղտասար»,
  • «Ծովինար»1994, Մանկապատանեկան Գրականութիւն, ՀայերէնԷջ։ 38,
  • «Սասունցի Դաւիթի Պատանութիւնը» 1994, Մանկապատանեկան Գրականութիւն, Հայերէն Էջ։ 63

Անթիլիասի Խաչեր Գալուստյան մանկավարժական կենտրոն խմբագրել

1987-ին հիմնադրում և մինչև 2007-ը ղեկավարում է Անթիլիասի Խաչեր Գալուստյան մանկավարժական կենտրոնը։

Համազգային հայ կրթական և մշակութային միության անդամ խմբագրել

Համազգային հայ կրթական և մշակութային միության գործունյա անդամ էր։ Իր ղեկավարած Շրջանային վարչության կազմի օրով և իր նվիրված ու խանդավառ ճիգերի շնորհիվ հիմնադրվում է «Լևոն Շանթ» մշակութային կենտրոնը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Գրիգոր Շահինեան (1930-2009) - Hamazkayin». 1930 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. Շահինեան Գրիգոր (2016). Յաղագս Շահան Շահնուրի. Երևան: Ազգ հրատ., Տպ. Տիգրան Մեծ. ISBN 978-99941-0-716-2.
  3. «Պարկեշտութեան Մարմնացում Աղբարիկս` Գրիգոր Շահինեան – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)». www.aztagdaily.com. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. դիմանկարի համար․ Գրիգոր Շահինեան(չաշխատող հղում)
  5. «Գրիգոր Շահինեան». Cilicia Bookstore (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.

Աղբյուրներ խմբագրել

Ծաղկաքաղ Սփիւռքահայ Գրականութեան,Պէյրութ 2009 էջ(351)։

Գրիգոր Շահինեան (1930-2009)

դիմանկարի համար․ Գրիգոր Շահինեան(չաշխատող հղում)

ԳՐԻԳՈՐ ՇԱՀԻՆԵԱՆ